Իրшվապшհ մшրմինները թույլ չեն տшլու որ шրյունով եկшծ և шրյունով գնшցածները փորձեն հետ գшլ Փшշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդհանրապես,սահմանազատումը բավական բարդ գործընթաց է և ուզենք չուզենք,պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:Եվ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը ապատեղեկատվություն և քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով նրանք ուզում են կրկնում եմ,պատերազմը տեղափոխել Հայաստան որովհետև սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել

Բայց կրկնում եմ մենք սա թույլ չենք տալու,ժողովուրդը սա չի թույլ տալու:Եվ նաև ուզում եմ ընդգծել որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, և նաև իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու:Եվ ուզում եմ նաև իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալութուն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար:Խոսքը Ազգային անվտանգության ծառայության Ոստիկանության,Պետական պահպանության ծառայության,Քննչական մարմինների Դատախազության աշխատակիցների մասին է

Բայց վերադառնալով թեմային՝ուզում եմ որ համոզված լինեք,որ մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը այս դժվարին իրավիճակում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու համար և իմիջիայլոց քաոսի տեսլականը տարածվում է նաև այս նպատակով որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար և այս ամենով նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության և ժողովրդի միջև որը մինչև օրս ի դեպ նրանց չի հաջողվել անել

Ժողովուրդը,այո,հարցեր ունի,ժողովուրդը այո երբեմն դառնացած է և զայրացած, երբեմն հիասթափված ու երբեմն հուսալքված բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար» իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика