Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականության չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:Լեռնային Ղարաբաղում կողմերից մեկի կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների ենթադրյալ շրջափակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն առաջադրանքներն իրականացնում են կանոնավոր ռեժիմով՝ինչպես դիտակետերում,այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման հետևելու ընթացքում» նշել են նախարարությունից:
Հիշեցնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազատության հետ զրույցում հայտարարել էր, որ Հին Թաղերում և Խծաբերդում նաև ռուս խաղաղապահներ են շրջափակման մեջ։Մեր տեղեկություններով նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:
Կապի խնդիր կա որովհետև տեղանքի բերումով,նաև իրադարձություների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան ընդ որում՝այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահներ և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք» ասել է Փաշինյանը