ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ հայտարարությունը և արձագանքելով լրագրողի հարցին` արդյոք կարծո՞ւմ են, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է ավելին անել, քան Ռուսաստանին, ասել է.
«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը գտնվում է բարդ փուլում, չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել…
Բնականաբար, Ռուսաստանը, որպես խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»: