Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ զզվելի արշավ. Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հնչեցրած կարծիքին:Ըստ նրա խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին Թե աշխարհիկ,թե հոգևոր քաղաքացիները դրա իրավունքն ունեն:«Վեհափառն այդ նույն իրավունքից կարող է օգտվել,կարծիք է հայտնել այդ կարծիքը հարգողը դատարանն է դատավորը:Կհարգեն կհարգեն,չեն հարգի՝ չեն հարգի: Դրանից դարձնել հայոց հարց…»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նկատեց որ ինքն անձամբ համամիտ չէ Վեհափառի հետ,սակայն եթե անգամ դրա մասին արտահայտվի,դա պետք է հարգալից անի որովհետև խոսքն Ամենայն հայոց կաթողիկոսի մասին է:«Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել բոլորը փոշի են դարձել,վերացել-գնացել են:Վերջին հաշվով վաղը մյուս օրը մենք էլ դառնանք հանգուցյալներ,գալու են մեր հուղարկավորությունն էլ իրենք կազմակերպեն եկեղեցու դեմ կարելի՞է նման հայտարարություն անել:

Նման հայտարարություններում պետք է զգույշ լինել:Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ զզվելի արշավ:Վեհափառ հայրապետին իր ավազանի անունով կոչելը վիրավորանք է»-պնդեց պատգամավորը:Մարուքյանը նկատեց թե երբ Հռոմի Պապն իր գահից ինչ-որ բան է ասում անսխալակն է համարվում: Հայ առաքելական եկեղեցին ավելի լիբերալ է այդ առումով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика