Կա մի վտանգավոր տենդենց որ նորից ունենում ենք հնարավոր է վարակի նոր բռնկում Արսեն Թորոսյան

Կա մի վտանգավոր տենդենց որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում դրա մասին խոսել ենք վերջին մի քանի օրը և մեր իսկ փորձը ցույց է տալիս,որ դրանից հետո հնարավոր է վարակի նոր բռնկում այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացնելով երկրում կորոնավիրուսային իրավիճակը,ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Նրա խոսքով՝մարտի սկզբին արձանագրված երկու օջախներից մեկն է պատճառը,որ վարակը շատ արագ տարածվեց երկրում:«Հնարավոր է նման սցենար էլի ունենանք և դրա համար շատ կարևոր է որ արտադրական ձեռնարկություններում պահպանվեն կանոնները» հավելեց նա նշելով,որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը.«Այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման

Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա Շատ կարևոր է,որ թվերի էական անկում արձանագրենք որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես,ինչպես միշտ արել ենք այսինքն՝ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության

Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել:Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն» ասաց Ա.Թորոսյանը:Հիշեցնենք այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 մահվան 6 նոր դեպք:Նախարարը նշեց որ ծանր վիճակում է 391 ծայրահեղ ծանր՝59 և թոքերի օդափոխությանը միացված՝15 քաղաքացի

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика