Կոչ եմ шնում միանալ Փաշինյшնի հրաժարшկանը պահանջող հшմայնքներին Մասիսի քաղшքապետը դիմել է ՀՀ համшյնքների ղեկшվարներին և ավագшնիների անդшմներին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝դիմելով Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին:«Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները:Այսօր,սակայն,այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան

Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը,վտանգված է Հայոց պետականության գոյությունը:Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով:Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության» գրել է Համբարձումյանը

Նշենք որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել Սյունիքի մարզի բոլոր քաղաքների քաղաքապետները,երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով էին հանդես եկել Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետը,Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանը և Կոտայքի մարզի Քասախ համայնքը

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика