Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի ու այն կարող է անչափ ավերիչ լինել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսել է որ COVID-19-ի երկրորդ ալիքի ավելի մեծ սպառնալիք կա:Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն, փոխանցում է РИА Новости-ն

Երկրորդ ալիքն անխուսափելի չէ,սակայն ավելի մեծ թվով երկրներ են սահմանափակումները չեղարկում,ու COVID-19 համավարակի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա,եթե այն չկանխվի ապա երկրորդ ալիք կլինի ու այն կարող է անչափ ավերիչ լինել հայտարարել է Քլյուգեն

Ավելի վաղ մայիսի 30-ին,Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան նշել է,որ կորոնավիրուսի համաճարակի զարգացման համար ամենահավանական սցենարներից մեկի համաձայն աշնանը կլինի հիվանդության երկրորդ ալիքը՝պայմանավորված այն փաստով որ աշունը սուր շնչառական վարակների շրջան է

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика