Հшյաստшնը կшռավшրություն шյլեւս չունի ինչ է կшտարվում սшհմանին

Հայաստանի վարչապետի խոսնակը եւ պաշտպանության նախարարությունը հերքել են տեղեկությունը,թե ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Սոթքի ոսկու հանքի տարածք, որը Հայաստանի Հանրապետության տարածքն է:Միաժամանակ համացանցում հայտնվել է տեսանյութ,որտեղ նշմարելի է,որ նրանք հանքի մատույցներում են:Այդուհանդերձ ադրբեջանցիները բավական առաջացել են այն դարպասներից որ նախօրեին դրվել էին Քարվաճառի շրջանի սահմանին:Դարպասները կոտրելու եւ առաջ գալու մասին հայտարարել էր նաեւ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:Ըստ տեղեկությունների,ադրբեջանցիները պահանջում են դարպասները դնել ավելի հետ Հայաստանին տարածքում

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո ոչ միայն Արցախի շփման գծում այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վտանգավոր իրավիճակ է: Արցախում ադրբեջանցիների հետ պայմանավորվում են ռուս խաղաղապահները:Այդ մասին գրառում է արել լրագրող Էդիկ Բաղդասարյանը:Թե Հայաստանի թե Արցախի կառավարությունները այդ առնչությամբ չեն տվել հոդաբաշխ բացատրություն թե ինչպիսին է վիճակն ու ինչ աստիճանի է հայկական պատասխանատվությունը,ընդհանրապես հայկական կողմ եւ իրավունք կա,թե ոչ

Հոդաբաշխ բացատրությունների բացակայությունը սակայն հուշում է,որ չկա այլապես կլինեին բացատրություններ Նման իրավիճակ է փաստորեն նաեւ Հայաստանում:Հայաստանում պաշտպանության նախարարություն կամ ԱԱԾ կա որոնք օրինակ պատասխանատու պետք է լինեին Քարվաճառի սահմանին դրված դարպասների եւ դրանց պահպանության համար: Խնդիր լոկ այն չէ՝Սոթք հասել են,թե ոչ Վերջին հաշվով հայտնի է որ Սոթքի հանքավայրը շահագործում է ռուսական ընկերություն,և այդ ընկերության համար էական տարբերություն չի լինի, թե որ երկրի տարածքից են արդյունահանում ոսկին

Դրա մասին պետք է մտածի Հայաստանի կառավարությունը,բայց ոչ միայն հանքի, այլ նախ եւ առաջ դարպասի մասին՝ Հայաստանի դարպասի:Հայաստանի կառավարությունն ի վիճակի՞ է ապահովել երկրի տարածքային ամբողջությունն ու անվտանգությունը:Եթե այն հանձնված է Ռուսաստանին,ապա պետք է հայտարարել այդ մասին եւ լուծարվել,չմսխելով պետական միջոցները:Եթե ոչ ապա կամ պետք է իրացնել պարտականություններ ներկայացնելով Հայաստանի քաղաքացիներին դրա համոզիչ փաստեր կամ հեռանալ՝շտապ ձեւավորելով նոր կառավարություն,որը կարող է արագ քայլեր իրականացնել Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելուուղղությամբ

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика