Հшցամթերքը ձեթը կարшգը այլուրը թшնկացել են քшղաքացիները երեք օր է գների կտրուկ բшրձրացում են նկшտել

Վերջին երեք օրերին Հայաստանում թանկացել է լայն սպառման մթերքը կաթնամթերքը հացաբուլկեղենը նպարեղենը։NEWS.am ի հետ զրույցում քաղաքացիներն ասացին,որ թանկացումը անզեն աչքով նկատելի է Պիտի կույր լինել,որ չնկատել։Մածուն,սմետանը կարագը թանկացել են,հացաբուլկեղենը թանկացել է 10-15 դրամով բայց ինչ անենք,պետք է ապրենք։Մի երեք օր է՝ինչ թանկացել է ասաց քաղաքացիներից մեկը

Առաջին անհրաժշտության բաներն էլ ալյուրը թանկացել է,լավաշը թանկացել է,ձեթն էլ։Տեղեր էլ կա՝քաշն է պակասել,գինը մնացել է նույնը,թաքնված թանկացում է։ Լավաշի կիլոգրամը 29 դրամով թանկացել է» ասաց մեկ ուրիշը։Թանկացումների ազդեցությունը քաղաքացիներն արդեն իրենց բյուջեի վրա զգում են «Իհարկե զգում ենք,ես թոշակառու եմ թոշակը նույնն է գները բարձրացել են:Քաղաքացիների կարծիքով՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է։ Այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել էր 510 դրամի։Չնայած դրան քաղաքացիները չհիմնավորված են համարում նման կտրուկ թանկացումը

Ինչ ներմուծված է վաղուց է ներմուծված,այսպիսի կտրուկ թանկացում պետք է չլիներ,որովհետեւ ապրանքները ստացել են վաղուց Մի ամիս,երեք շաբաթ առաջ սկսեց այս ամենը՝բարձրացան գները։Եթե հունվարից թանկանար կասեինք սպառվել են բերված պաշարները Հուսով ենք սա էլ ժամանակավոր է

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика