Հիմնադրամին 1 մլն դոլար փոխանցած Քնարիկ Մարկոսյան․ Այն իմ հայրենիքն է, այսպես կարող եմ բացատրել

Ֆրեզնոյի CBS47 հեռուստաալիքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմին ու Հայաստան Համահայկական հիմնադրամին 1մլն դոլար փոխանցած Քնարիկ Մարկոսյանի պատմությանը՝ այցելելով Ֆրեզնոյում նրա տուն։

Նշվում է, որ Ղարաբաղում պատերազմը շարունակվում է մեկ ամսից ավել, որոմ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ 102 տարեկան Քնարիկ Մարկոսյանը լուռ հետևում էր ու անգանգստանում էր՝ Ֆրեզնոյի իր տանը։

«Նրանք պատրաստվում են սպանել մեզ բոլորիս։ Ամերիկան չի աջակցում Հայաստանին։ Դա շատ վատ է»,- ասում է Քնարիկ Մարկոսյանը։

Քնարիկ տատիկի ծնողներն ու ավագ եղբայրը ցեղասպանությունը վերապրածներն են, որ լքել են Հայաստանը 1915թ․-ին։ Մարկոսյան ընտանիքն ի վերջո հանգրվանում է Ֆրեզնոյում 1940-ականներին։

«Տարիներ շարունակ Քնարիկ Մարկոսյանն այցելում էր Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցի, բայց նրա սրտի մի մասը այլ վայրում էր»,-ասում է հաղորդավարը։

«Այն իմ հայրենիքն է, այսպես կարող եմ բացատրել։ Ես չեմ ցանկանում, որ հայերը ջնջվեն քարտեզից»,-ասում է Քնարիկ տատիկը, հույս ունենալով փոխանցված գումարը ազդեցություն կունենա, եթե ոչ կյանքեր կփրկի։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика