Ռուս խաղաղապահները շաբաթ կասեցրել են հրադադարի ռեժիմի խախտումը Լեռնային Ղարաբաղում այսօր իրավիճակը տարածաշրջանում կարգավորվել է:Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել որը կասեցվել է ռուս խաղաղապահ զորակազմի գործողությունների արդյունքում նշել է Մուրադովը:«Ռուս խաղաղապահներն իրավիճակի մշտական վերահսկողություն են իրականացնում և ապահովում են փոխգործակցություն հայկական և ադրբեջանական կողմերի հետ հավելել է գեներալ-լեյտենանտը: