Մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու նվազեցնել գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը

Գլխուղեղի կաթվածը համարվում է այս օրգանի առավել վտանգավոր խանգարումը,որը շատ հաճախ հանգեցնում է մահվան։Այս խնդրի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելն ու ճնշման բարձրացումից խուսափելն է իսկ այս հարցում շատ կարևոր դեր է խաղում մարդու սննդակարգը։Մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք,որոնք սննդակարգում ներառելը կօգնի վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու նվազեցնել գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը

Ձուկ Շվեդ գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել,որ շաբաթական առնվազն երեք բաժին յուղոտ ձուկ ուտելը կօգնի նվազեցնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը 12%-ով։Այս ձկնատեսակներում պարունակվող օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները նվազեցնում են բորբոքումները զարկերակներում,որոնք բարձրացնում են թրոմբոզի զարգացման հավանականությունը։Ընդ որում օգտակար է ոչ միայն կարմիր ձուկը այլև ավելի մատչելի ձկնատեսակները ինչպիսին է սկումբրիան

Վարսակ ամբողջահատիկ վարսակը և վարսակի փաթիլները որոնք պատրաստելու համար հարկավոր է երկար եփել կարգավորում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը,որի ավելցուկը խցանում է զարկերակները։Սա իր հերթին կարող է դառնալ աթերոսկլերոզի պատճառ որի ամենավտանգավոր հետևանքներից մեկը գլխուղեղի կաթվածն է

Կաթ Ավստրալացի գիտնականները պարզել են,որ պարբերաբար կաթ օգտագործող մարդիկ հազվադեպ են բախվում գլխուղեղի կաթվածի խնդրին։Ճապոնացի գիտնականների հետազոտությունը ևս ցույց է տվել որ օրական երկու բաժակ կաթ խմելն օգնում է նվազեցնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը երկու անգամ։Այս մթերքը հարուստ է մագնեզիումով, կալցիումով ու կալիումով,որոնք զգալիորեն բարելավում են սրտամկանի և անոթների առողջական վիճակը

Բանան Այս մթերքը պարունակում է հսկայական քանակությամբ կալիում՝հանքանյութ,որը նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը։Ընդ որում խորհուրդ է տրվում օգտագործել դեռ լիովին չհասած բանանները,քանի որ դրանք հարուստ են օսլայի յուրահատուկ տեսակով որը բարելավում է բջիջների զգայունությունն ինսուլինի նկատմամբ

Դդմի սերմեր Երկու ճաշի գդալ դդմի սերմերը պարունակում են մագնեզիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 18%-ը,իսկ այս տարրով մթերքի գործածությունը նվազեցնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը 22%-ով

Սպանախ Այս բույսը հարուստ է ոչ միայն մագնեզիումով այլև ֆոլաթթվով։Հետազոտությունները ցույց են տվել որ ֆոլաթթվով հարուստ սննդակարգն արդյունավետ կերպով կանխում է գլխուղեղի կաթվածի հավանականությունն անգամ զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика