Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 10 հազարի.Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը այսօր՝լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձել է բոլորի կողմից անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտությանը:Ավելի վաղ նախարարը հնչեցրել էր թվային մի տվյալ ըստ որի՝անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում կարող ենք մինչև 500 հազար պացիենտ ունենալ:«Իմ ասածը պարզապես թիվ չէր դա մոտ 1 ամիս առաջ ԱՀԿի գնահատումն էր ՀՀի համար՝500 հազար դեպք,տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներ և հազարավոր մահեր Բարեբախտաբար դա տեղի չի ունեցել որովհետև կարողացել ենք զսպել բռնկման տարածումը,հարթեցնել կորը» նշեց նա:

Թորոսյանի կանխատեսմամբ՝ մինչև մայիսի վերջ հնարավոր է ունենանք մինչև 10 հազար վարակված Նախարարի խոսքով դա մեծ թիվ չէ համակարգն էլ կկարողանա սպասարկել ծանր դեպքերը:Ա. Թորոսյանը մի ճշգրտում կատարեց նախկինում հնչեցրած իր այն տեղեկությանը թե հիվանդանոցից դուրս գրվածի մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:«Ամեն դեպքում գիտական հանրույթը հակված է որ դա ոչ թե կրկնակի վարակ է այլ պարզապես վիրուսի շարունակական արտահայտություն մարդու մեջ,որը բուն վիրուսը չէ և մարդը վարակակիր չէ» նկատեց նախարարը:Անդրադառնալով մահվան վերջին դեպքերին՝Ա. Թորոսյանը նշեց որ մահացածների ուղեկցող հիվանդությունները եղել են շաքարային դիաբետը զարկերակային ճնշումը,սրտի իշեմիկ հիվանդությունը,որոնք խանգարում են մարդու՝վերականգնվելու հատկությանը:

Իսկ թե ինչու 35 ծանր հիվանդներին չեն միացնում թոքերի արհեստական ապարատին նախարարը նշեց,որ բժիշկներն աշխատում են հնարավորինս ուշ գնալ այդ քայլին,որովհետև այդ մեթոդը կարող է վատթարացնել հիվանդի վիճակը:Ինչ վերաբերում է կորոնավիրուսի օրգանիզմի վրա հետագա բացասական հետևանքներ թողնելու հավանականությանը ապա Արսեն Թորոսյանի վկայությամբ դուրս գրվածները որևէ մնացորդային երևույթներ չեն նշում,դրանք չեն նկատվում նաև հետազոտություններում:Բոլոր դուրս գրվածները կատարյալ առողջ են:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика