Նախшրարից հшրցրեցինք դու թուրքի վրш վստшհ ես որ դիվերսիш չի шնելու ասшց ոչ կшրողա Երևшն էլ գան մտնեն

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է,որ հնարավոր չէ նրանց զինծառայող երեխաներին տեղափոխել Հայաստան,հնարավոր է որոշակի ժամանակով փոխարինել հայաստանցի զինծառայողներով:Այս մասին ասաց նախարարի հետ հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողի ծնողը:Հնարավոր չի,որ բանակն էնտեղից գա,կարող են կռվի մասնակցած երեխաներին 10-օրյա արձակուրդ տրամադրեն,նրանց փոխարինելով էստեղի ժամկետայիններով Հետեւաբար մեր պահանջը չի բավարարվել:Նախարարից հարցրեցինք՝դու թուրքի վրա վստահ ես,որ դիվերսիա չի անելու ասաց ոչ կարողա Երևան էլ գան մտնեն ասաց նա

Ծնողները նույնիսկ ծայրահեղ տարբերակ են առաջարկել,սեփական ուժերով գնալ եւ զինծառայողներին տեղափոխել Հայաստան, սակայն նախարարն ասել է, որ ավելի վատ կլինի իրենց համար:«Մենք ասացինք, որ նույնիսկ պատրաստ են 9-10 տարի նստենք,միայն գնանք մեր երեխեքին բերենք, ասեց ավելի վատ ձեզ համար»,- հավելեց ակցիայի մասնակիցը

Նշենք որ ակցիայի մասնակիցներից 5 հոգու հետ նախարարը կհանդիպի նաեւ վաղը:Նշենք,որ երեկ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ,ով բավական կոշտ է արձագանքել ծնողների պահանջին:Այսօր ծնողները պահանջագիր են ներկայացրել վարչապետին նրան 2 օր տալով հարցը լուծելու համար, այլապես իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика