Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին,ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հանրապետության նախագահը նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի,Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի,ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար զոհված նվիրյալների անմահ հիշատակը:Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է.«Շատ դժվար օրեր են։Հույս ունեմ,որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։

Միակ բանը,որ հիշելու ենք 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար Բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика