Նիկոլ Փաշինյшնն այլևս պարտության սիմվոլ է և մինչև չհեռшնա համերաշխություն չի լինի մեր երկրում Միքшյել Մանրիկյան

Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն այսօր ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց,որ այս իշխանությունը հասարակությունը բաժանեց սևերի և սպիտակների ներկաների և նախկինների,սակայն խրամատում կանգնած տղաների շրջանում նման բաժանում չի եղել։Հասկացեք, ձեր իշխանությունը ձախողել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր և հիմա կանգնել այստեղ և ասել՝ընդունում ենք սխալը, դա սխալ է:Ձախողված և հողատու վարչապետը այլևս հանդիսանում է պարտության սիմվոլ և մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա,կարծում եմ՝ համերաշխություն չի լինի մեր երկրում ասաց նա

Միքայել Մանրիկյանը նաև ասաց որ այս 2,5 տարվա ընթացքում իշխանությունը ժամանակ և հնարավորություն ուներ երկրում փոփոխություններ անել,սակայն տարբեր ոլորտներում առկա խնդիրները մնացել են չլուծված։ Ավագանու նիստի իշխանությունների գործունեությանն անդրադարձավ նաև ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:«Ինքս էլ պահանջում եմ վարչապետի հրաժարականը, մի պարզ պատճառով, որ ես ինքս պահեստազորի սպա եմ և երբևիցե պարտված հրամանատարի հետ չեմ կարող մտնել մարտի դաշտ արդեն պատրվողի հոգեբանությամբ» ասաց նա

Գոնե ինքս ինձ համար փոփոխություն եմ ուզում, որ թե՛ մարտական ոգին բարձրանա,թե՛շատ հարցեր լուծվեն: Շատ եմ լսում մարդկանցից, թե պատերազմը ժամանակին չկանգնացրեց, ոչ մեկ չի մեղադրում պատերազմը կանգնեցնելու մեջ, բոլորը մեղադրում են նրան, երկիրն այս վիճակի հասցնելու մեջ»,ասաց ավագանու անդամը:Անդրադառնալով քաղաքի խնդիրներին, նա ասաց, որ նախկինում արված ինքնակամ շինությունները և ներկա օրերին արվողները չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել: Նա ասաց,որ սուբյեկտիվ կարծիքով` գույքահարկի թանկացումը տեղին չէ այս պահին

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика