Նոր պшտերազմի նախшպատրաստվելու հիմք միшնշանակ չկш ԼՂՀ նшխագահի խոսնшկը ՌԻԱ Նովոստի ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կարծում են,որ Ռուսաստանի Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «միանշանակ հիմք չկա» նոր պատերազմի նախապատրաստվելու:Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:Հիմա միանշանակ այդպիսի պատճառներ չկան ասել է Պողոսյանը պատասխանելով համապատասխան հարցին։Նա տեղեկացրել է նաև որ վերջին զինված հակամարտության սրման ընթացքում խաղաղ բնակիչների մեծ մասը լքել է Լեռնային Ղարաբաղը «Այս պահի դրությամբ նրանց կեսն արդեն վերադարձել է

Սա նշանակում է,որ մարդիկ վստահություն ունեն:Ամենակարևորը վստահությունն է ասել է Պողոսյանը:Նրա խոսքերով՝օրական երկու երեք հազար մարդ վերադառնում է հայրենի քաղաքներ գյուղեր բայց կացարանի բացակայությունը լուրջ խնդիր է։Եվ բոլորը կվերադառնային եթե կացարանի խնդիր չլիներ:Գրեթե բոլոր նրանք ովքեր դեռ չեն վերադարձել,տուն չունեն նրանք հիմնականում Ադրբեջանի կողմից շրջափակված շրջաններից են նշել է Պողոսյանը

Հիշեցնենք,որ նոյեմբերի 9 ին Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել,ստորագրվել է հայտարարություն որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները,Շուշին ու Հադրութը բացառությամբ մի գյուղի,գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից,ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика