Նպաստի մասին օրենքն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին,որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների:Օրինագիծն ընդունվել է 98 «կողմ» և 1 «դեմ ձայներով

Օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար,որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել

Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել,հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է,ինչպես նաև այն անձանց որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика