Ոնց առшջադրել են էդպես էլ կխտտեն ու կտшնեն Լիզш Ճաղшրյան

Լրագրող Լիզա ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Էս ինչ մի «վայվույ եք օդ արտանետում,ժողովուրդ թե բա էս ուր հասանք ընդդիմության թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։Ինչ ընդդիմություն։ Էդ երբվանից նախկինների հանցախումբն սկսեց ձեր աչքին «ընդդիմություն» երևալ։Մոռացկոտներին հիշեցնում եմ. դրանք հենց էն խառնակույտն են,որոնց քշելու համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականի գարնանը դուրս եկան փողոց ու հեղափոխություն արեցին։ Եվ արեցին այդ հեղափոխությունը անկախ իրենց վերաբերմունքից հեղափոխություն նախաձեռնողի նկատմամբ

Որովհետև էնքան էին ատում էդ հանցախմբին,էնքան էին ուզում ազատվել էդ թալանչի ու մարդասպան ավազակախմբի ծանրագույն բեռից որ Նիկոլը չլիներ,Կոկոլը լիներ`հետևից գնալու էին։Ու ոնց որ թե Արցախյան պատերազմի պարտությունից հետո չեն չէ սրանք ճղճղում ու «երկիր փրկում»։«Փրկում էին» հեղափոխության հաղթանակի հաջորդ օրից։ Ու բոլորս էլ գիտեինք,որ սրանք ուզում էին փրկել իրենց թալանն ու իրենց կատարած ոճրագործությունները մարսել ոնց որ մարսել էին քսան տարի շարունակ

Դե էդպես ստացվեց։Նիկոլը չարդարացրեց մեր սպասումները,էն էլ ոոոոոոոնց չարդարացրեց,այլ էդ ավազակախմբի եղկելի երազանքներն ի կատար ածեց։Ահավոր ցավալի է բայց կրկնակի ահավոր ՓԱՍՏ է։Ու հիմա էս Վազգեն Մանուկյանը այ էս ավազակախմբի թեկնածուն է,ոչ թե Հայաստանի քաղաքացիների,էնպես որ ձեր վայվույն անհասկանալի է։Ոնց որ առաջադրել են,էդպես էլ կխտտեն ու կտանեն էնտեղ, որտեղ ոհմակով հավաքվել ու առաջադրել են

Էս առաջադրումը հայոց պատմության մեջ մնալու է միմիայն էնքանով,որ Վազգեն Մանուկյանը հիմա էլ տանը նստած հրճվելու է իր թանկագին հարազատների հետ,որ ինքը ոչ միայն «նախագա» ի թեկնածու է եղել այլև եղել է նաև խորհրդարանական Հայաստանի վարչապետի թեկնածու։ Թեթև տարեք։Առողջ եղեք։Պատրաստվեք արտահերթ ընտրությունների

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика