Ոստիկանների արարքը շատ իրավաչափ եմ համարում ՀՀ ոստիկանապետ

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյան այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստում անդրադարձավ դիմակ չկրելու պատճառով ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ իրականացված բռնությանը՝ոստիկանապետ Արման Սարգսյանին հարցնելով թե արդյոք իրավաչափ համարում է բռնություն իրականացնողների արարքը.«Շատ իրավաչափ եմ համարում որովհետև քաղաքացուն ընդամենը ասում են կատարիր պարետի կանոնները

Եթե քաղաքացին փորձում է ընդվզել և հրահրում է ոստիկանին՝ներքաշելով ինչ-որ բանի մեջ ապա ճիշտ են անում: Բնականաբար եթե նույն գործողությունն արվի էն քաղաքացու նկատմամբ որը ոչինչ չի արել ապա այդ ոստիկանն իրավաչափորեն կպատժվի» ասաց նա Դիտարկմանը եթե քաղաքացին ասում է թողեք ես ձեզ հետ կգամ,արդյոք կարիք կար նրան գետնին գցել,ոստիկանապետը չպատասխանեց Անդրանիկ Քոչարյանը միջամտեց ասելով որ շեղվում են բուն թեմայից

Ոստիկանապետ Արման Սարգսյանի ճեպազրույցը

Ոստիկանապետ Արման Սարգսյանի ճեպազրույցը

Опубликовано Ազատություն ռադիոկայան Пятница, 5 июня 2020 г.

 

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика