Պաշտոնակшն Փшրիզն ակնшրկում է որ կառшվարությունը չի ընդունի Սենшտի բանшձևը

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը լուրջ խնդիր է դրան պետք է մոտենալ հաշվի առնելով բոլոր հնարավոր հետեւանքները Այս մասին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի քննարկումների ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի եւ արտաքին գործերի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը

Նա նշել է,որ Թուրքիան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ իսկ Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունը բազմաթիվ հարցեր է թողնում որոնցից ամենակարեւորը կարգավիճակի խնդիրն է Բազմաթիվ հարցեր կան,եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է:Այս խնդիրները հնարավոր չէ քննարկել միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ» ասել է պետքարտուղարը

Անդրադառնալով ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ դիմելու խնդրին՝նա նշել է,որ կա իրավասության հարց:Նա հայտարարել է,որ ոչ Հայաստանը,ոչ էլ Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի կանոնադրությունը:Լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով,բայց այնտեղ կան տարաձայնություններ:«Ճանաչումը լուրջ խնդիր է եւ պետք է որոշում կայացվի հաշվի առնելով բոլոր հետեւանքները:1991-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախություն,ոչ մի պետություն դեռ չի ճանաչել այն,նույնիսկ՝Հայաստանը

Մեր կառավարության պարտականությունն է ինքն իրեն հարց տալ արդյոք այս ժեստը օգտակար կլինի հենց Լեռնային Ղարաբաղի համար ասել է պետքարտուղարը՝հիշեցնելով Ֆրանսիայի՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի պատասխանատվությունը:«Ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի՝ոչ Լեռնային Ղարաբաղին ոչ Հայաստանին ոչ Ֆրանսիային,ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին:Լուծումը չի կարող լինել միակողմանի ժեստի միջոցով Բանակցությունները շարունակելու համար կողմերին ավելի քան երբեւէ,անհրաժեշտ է համանախագահների օգնությունը» ասել է պետքարտուղարը

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика