Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցով կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցով կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ:Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Պուտինը հույս է հայտնել, որ կկարողանան հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն տարածաշրջանում ապրող բոլորի համար, ու այդ արդյունքներին հասնել խաղաղ ճանապարհով:

ՌԴ նախագահը նշել է.

«Ռուսաստանի Դաշնությունն անում է իրենից կախված հնարավոր ամեն ինչ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի և որքան հնարավոր է արագ՝ պահպանելու համար մարդկանց կյանքերը, ովքեր, ցավոք, մինչ այժմ կանգնած են դեմ դիմաց և իրար տեսնում են հրացանների թիրախում, միմյանց դեմ զենք են օգտագործում՝ հասնելու համար այն նպատակներին, որոնց, մեր համոզմամբ, կարելի էր հասնել և խաղաղ բանակցային գործընթացի ընթացքում»,- ասել է նա:

Նյութի աղբյուրը`yelaket.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика