Պուտինը պատասխանել է Լեռնшյին Ղարաբաղի պատկшնելության մասին հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային իրավունքի տեսակետից՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է, հետևաբար Ռուսաստանն իրավունք չուներ միջամտել տարածաշրջանում ռազմական գործողություններին: Կրեմլի ղեկավարն այս հարցի նրբությունները բացատրել է «Россия-1» հեռուստաալիքի եթերում:«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը

Պուտինը հիշեցրել է,որ ՀԱՊԿ պայմանագիրը փոխադարձ օգնություն նախատեսում է այս պայմանագրի անդամ պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքում:Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա նման օգնությունը չի տարածվում,քանի որ «ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի վրա»,որի արդյունքում Ռուսաստանն իրավունք չուներ անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին:Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է,որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում և «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չի զգացել

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика