ՌԴ նախագահ Պուտինի անսպասելի հայտարարությունը եռակողմ հանդիպման ժամանակ։Սա զգուշացումա Ալիևին թե․․․

Ես կցանկանայի հատուկ նշել,որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային մշակումներին:Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ»,ըստ Կրեմլի կայքի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ, որ այսօր կարեւոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտների հետ կապված հետագա քայլերը,որոնք նախանշված են նախորդ տարվա նոյեմբերի 9ի համատեղ հայտարարությունում:Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հետ կապված հարցերը», ասել է Պուտինը:

Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային որ մշակումների մասին է խոսքը,որոնց ձգտել է հետեւել Ռուսաստանը:Օրինակ պատերազմով հարցերը լուծելը մտնո՞ւմ էր այդ մշակումների մեջ,իսկ Լավրովի պլանը,ռուս խաղաղապահների տեղակայումը սահմանազատումը:Գուցե Թուրքիայի մասնակցությո՞ւնը ռազմական գործողություններին,ՌԴ հետ մոնիտորինգի կենտրոնի ստեղծո՞ւմը: Իսկ Հայաստանի կանխորոշված պարտությունը մտնում էր այդ մշակումների մեջ չէ որ Հայաստանի հաղթանակի պարագայում ռուս խաղաղապահները չէին կարող մուտք գործել Ղարաբաղ:

Փոխարենը,նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն հարցեր են դրել երրորդ համանախագահի Ռուսաստանի առաջ նրան մեղադրելով սեպարատ գործողությունների համար:Ֆրանսիան ու ԱՄՆն դրել են Արցախի կարգավիճակի պատերազմի արդյունքներով կարգավորման բացառման,տեղահանվածների վերադարձի Թուրքիայի դերի մասին հարցերը: Արցախի կարգավիճակի հարցն օրինակ առանցքային էր Մինսկի խմբի բոլոր մշակումներում, ինչը չկա Լավրովյան պլանում:

Արցախի կարգավիճակի եւ մյուս առանցքային հարցերը ներկայում կախված են Մոսկվայի վրա, այդ թվում խաղաղապահների հարցը, որի մանդատը Բաքուն չի ստորագրել:Հակահայկական եռակողմ հայտարարություն լեգիտիմացնելու փորձերը ձախողվում են, իսկ Մինսկի խումբը Մոսկվայի առաջ փաստացի դրել է կամ խմբի կազմում կարգավիճակի հարցի լուծման, կամ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու ընտրությունը Այս հարցում Արեւմուտքի հետեւողականության դեպքում Մոսկվան ու Բաքուն հայտնվելու են բարդ իրավիճակի առջեւ, քանի որ Արցախի կարգավիճակի հարցը Մոսկվայի թրքահաճո ջանքերի արդյունքում վեր է ածվում միջազգային ուժեղ լծակի:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տապալված է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ Ադրբեջանը կորսված է,Հայաստանը՝այս վիճակում, այսպես ասենք:Ռուսաստանի փրկությունը հայկական գործոնն էր որն այդ երկրի կլեպտոկրատական ռեժիմը մսխել է Լավրովյան պլանով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика