Սյունիքում նոր դիրքերը պшտրաստ են բшյց դիրքшպահների պшկաս կш

Սյունիքի Տանձավեր գյուղի համանուն ինքնապաշտպանական ջոկատը հոկտեմբերի 23ից պահում է սահմանի դիրքերից մեկը Տանձավերցիները հակառակորդից պաշտպանվելուն զուգահեռ այդ ժամանակվանից սկսել են խրամատների կառուցման աշխատանքներ Գործի են անցել ամբողջ ուժերով տեխնիկան ապահովել են գյուղացիները կահավորումն արել են ինքնուրույն,արտերկրի համագյուղացիներն էլ ուղարկել են հեռադիտակներ գիշերային տեսադիտարկման սարքեր

63 թվի ավտոմատ ենք ստացել պետությունից լավա աշխատում ա քմծիծաղ է տալիս ջոկատի հրամանատարը Ռոբերտ Զաքարյանը Հակառակորդը տանձավերցիների պահած դիրքից հեռու է ընդամենը մեկ կիլոմետր Ջոկատի կամավորներից Էրիկը հեռադիտակով հետեւում է ադրբեջանցիների շարժին։Այդ տարածքից իրենց դիրքը մի քանի անգամ թիրախավորվել է պատերազմի ժամանակ մեկը հենց Էրիկի հերթափոխի օրը

Գալիս էինք տնից հերթափոխի գրադից խփեցին արկն ընկավ հենց մեր մեքենայի առաջ։Լավ է մեզ ոչինչ չեղավ տղերքից մեկը վիրավորվեց ձեռքից,բայց արդեն լավացել հետ է եկել NEWS.am ին պատմում է Էրիկ Կարճատեւ երկար հրաձգություն է եղել,ծանր հրետանի է եղել,90 մմ մինամյոտներ է եղել դիվերսիա է եղել ոնց է լինում պատերազմը»,հիշում է հրամանատարը,որը մինչեւ ինքնապաշտպանական ջոկատում ընդգրկվելը կռվել է Արցախյան ճակատներում՝ սկսած Ջաբրայիլից

Հիմա վիճակը կայուն է,բայց ջոկատը զգոնությունը չի կորցնում ասում է հրամանատարը Միշտ մարտական միշտ լարված մեր տղաները զգոն են տրամադրությունները՝բարձր լավ կլինի՝հուսով ենք Պատերազմը հայ ադրբեջանական սահմանը ընդլայնել է հարյուրավոր կիլոմետրերով։Մարտական հերթապահություններն այս սահմանին երկար են տեւում օրեցօր ավելացող խրամատներում դիրքապահների պակաս կա։Տղաները երկար հերթապահություններից չեն դժգոհում այլ նրանից,որ արդեն պատրաստ դիրքերից որոշները պահելու համար անձնակազմ չկա:«Մեզ ոչինչ պետք չի, անձնակազմ է պետք, ասում է դիրքապաներից մեկը։Կոչ են անում քաղաքացիներին գալ միանալ սահմանների պաշտպանությանը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика