Վшզգեն Մանուկյшնը ներկայшցրեց ՀՀ ում և Արցшխում իրшվիճակը կшրգավորելու անհրшժեշտ քшյլերը

Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը:«Արմենպրես»,ի փոխանցմամբ`այս հարցին Մանուկյանն անդրադարձավ դեկտեմբերի 5ին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում:Այն խնդիրները որ դրված էին 1988 թվականին,նորից դրված են և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն:Այս շարժումն այն ճանապարհն է որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում Ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն Որոնք պետք է լինեն այդ կառավարության խնդիրներ Դրանք պետք է լուծվեն բոլորը զուգահեռ,իրար հետ միասին ասաց Մանուկյանը

Վազգեն Մանուկյանը նշեց որ առաջին խնդիրը կապված է Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հետ:«Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ բայց մենք չենք կարող հրաժարվել դրանից:Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ:Այդ պայմանագիրը կազմված է մի շարք բացթողումներով նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն անորոշությունը դարձնի ի օգուտ Հայաստանի Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը վերականգնել մարտունակությունը,դարձնել ժամանակակից բանակ Անվտանգության հարցի մեջ է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ Պետք է վերականգնել դաշնակցային հարաբերությունները:Նորից պետք է մտնենք բանակցային գործընթացի մեջ,մեզ համար դա շատ կարևոր է» նշեց Վազգեն Մանուկյանը

Շարժման վարչապետի թեկնածուն հավելեց,որ կարևորագույն խնդիր է նաև անհայտ կորած զինծառայողների,գերիների,վիրավոր զինծառայողների ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին ու Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցը Կարևոր խնդիր է Հայաստանի մթնոլորտի առողջացումը:Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր,որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին:Պետք է մաքրել այդ դաշտը և մեր առջև որքան մեծ խնդիրներ դնենք այնքան ավելի միասնական կլինենք:Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը:Մենք կարճ ժամանակում պետք է ոտքի կանգնենք ու գնանք առաջ» ասաց Վազգեն Մանուկյանը

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի,Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11 ից տարբեր ակցիաներ են իրականացնում`պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика