Վաշիգտոնում ԼՂ հակամարտության շուրջ հանդիպումների օրակարգի հիմնական հարցն է հրադադարի հաստատումը

Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանա ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Իրավիճակը բարդ է նաև դիվանագիտական ասպարեզում, հավելել է պետքարտուղարը, ով գալիք ուրբաթ օրը պատրաստվում է առանձին հանդիպումներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

ԱՄՆ իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է: Երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հրադադարի հաստատումը վաշինգտոնյան հանդիպումների առաջնային օրակարգում է:

armlur.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика