Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգության հետևանքով յոթ մարդ Է զոհվել, հաղորդում է OE24 հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Վիեննայի կենտրոնում սինագոգի վրա հարձակվողներից մեկն ինքնասպան է եղել, հայտնում է ավստրիական Kronen Zeitung պարբերականը:
Թերթի տեղեկություններով ՝ ահաբեկչի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել։
#Wien #Vienna #Austria #Schisserei pic.twitter.com/K22OXLnQh2
— Georgia_HGrabar (@GHG19hr) November 2, 2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վիեննայի կենտրոնում սինագոգի վրա հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնել է ավստրիական Kurier թերթը, մի քանի կրակոց է լսվել:
Նախնական տվյալներով՝ լրջորեն վիրավորվել է զինված ոստիկանը, հանցագործը թաքնվել է, նրան փնտրում են։