Վլադիմիր Պուտինը,Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:

Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար,քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ,երկուշաբթի կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ ղեկավարը:Նա պարզաբանել է,որ նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը,հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք,որ Կրեմլում ավարտվել են Փաշինյանի 7 Ալիեւի հետ Պուտինի բանակցությունները,որոնք տեւել են շուրջ 4 ժամ Հանդիպման թեմաներն են եղել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործումը եւ տարածաշրջանում խնդիրների լուծման հետագա քայլերը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика