Փաշինյանը կանխավ տեղյակ է եղել այս ամենի մասին ինչն այսօր կատարվում է և պատահական չէր իրենց ձերբակալությունները պատահական չէր կռվող տղաներին խրամատից հանելը և այստեղ բերելը Առուշ Առուշանյան

Ամեն քայլի պետք է գնանք,որ մեր պատմական հողերը,այն ինչ մերն է,գոնե այս փուլում մնա մեզ։Իհարկե,մենք շատ ավելի բարենպաստ հողեր էինք կարողացել պահել,որ մարդիկ ուղղակի նվիրեցին,մինչ օրս չունենք պատասխանը,թե ինչ հիմքով տվեցին այդ հատվածները և մեր ժողովրդին տարան մի քանի սանտիմետրի վրա կանգնեցրին թշնամու հետ։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Նա պարզաբանեց,որ խոսում է միայն Գորիս խոշորացված համայնքի մասին,որտեղից Խնձորեսկը,Որոտանը, Շուռնուխը մի քանի մետրի վրա են, ավելին՝ մարդկանց տները կպած կլինեն թշնամուն։ Առուշանյանի խոսքով կարողացել են մի քանի կիլոմետր առաջ պահել սահմանները, նույն իրավիճակն էր նաև Տեղ և Կապան համայնքներում։

Առուշանյանի խոսքով՝աբսուրդի ժանրից է,որ իրենց բացակայության պայմաններում իրենց համագյուղացիներից մեկը մի կին բանակցում էր թշնամու հետ և Քաջարանի համայնքապետի խափանման միջոցի հարցի քննարկումից հետո կգնան Գորիս,ինքը վստահ է օբյեկտիվություն կլինի, որովհետև առավոտյան արդեն զանգ էր ստացվել որ մեր հողերը,որը երբևէ թշնամու ձեռքերում չի եղել Որոտան գյուղը, Շուռնուխը գյուղը, տները մնում են թշնամուն։

Թշնամին է թելադրում՝ որն է իրենը,որը՝ ոչ։ Գուցե մի օր էլ ձեր տներում հասնի դա» նշեց նա։Ըստ Առուշանյանի Փաշինյանը կանխավ տեղյակ է եղել այս ամենի մասին, ինչն այսօր կատարվում է և պատահական չէր իրենց ձերբակալությունները,պատահական չէր կռվող տղաներին խրամատից հանելը և այստեղ բերելը։«Այն,ինչ այսօր տեղի է ունենում,տվյալ անձի իմացությամբ է կատարվել Երևի այսօր առիթ ունեն թշնամուն նվիրատվություններ անելու համար» նշեց նա։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика