Փոխվարչապետ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը գրում է.Սիրելի հայրենակիցներ:Մայիսի 4ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում Մասնավորապես
Տեղաշարժի իրավունքի մասով՝
- Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի
- Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը
- Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս մոտեցումը պահպանվում է
- Փոխարենը վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը
Տնտեսական սահմանափակումների մասով արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝
- Ամբողջ մշակող արդյունաբերությունը այդ թվում՝տեքստիլը կահույքը,կոշիկը,պոլիգրաֆիան և այլն
- Շինարարության ավարտական փուլի աշխատանքները
- Մեծածախ և մանրածախ առևտուրը սակայն միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում:Մոլերը առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ,դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը դեղատները
- Հանրային սննդի կազմակերպման մասով ռեստորանների բարերի,սրճարանների,պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում
- Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ
- Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցների գործունեությունը
- Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար
- Անհատական ծառայություններից՝լվացման,մաքրման և չոր մաքրման ծառայությունները վարսավիրանոցների գեղեցկության սրահների մարմնի խնամքի ծառայությունները:
Աղբյուր