Դիմակ կրելուն դեմ չեմ սակայն քանի որ Հայաստանի Հանրապետությունն իրավական երկիր է,որտեղ բարձրագույն իրավական ուժ ունի սահմանադրությունը,այս հարցում ունենք իրավական խնդիր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ,իրավաբան Վահե Գրիգորյանը՝անդրադառնալով պարտադիր դիմակ կրելու պահանջին։Իրավաբանի խոսքով՝օրենքով հստակ պիտի ամրագրված լինի որ անձը կոնկրետ ժամանակահատվածում պետք է դիմակ կրի։
Սահմանադրության 39-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հստակ արձանագրում,որ ոչ-ոք չի կարող կրել այնպիսի պարտականություններ,որոնք սահմանված չեն օրենքով։Ինչպես գիտենք պարետը միայն վերջերս է ստացել նորմատիվ ենթաօրենսդրական ակտեր ընդունելու հնարավորություն,մինչդեռ օրենք ընդունելու իրավասություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետության ԱԺն Քանի որ օրենքով որևիցէ տեղ ամրագրված չկա,որ անձը պարտավոր է կրել դիմակ,այդ իսկ պատճառով ինքնին առաջանում է դիմակ կրելու հրամանի իրավաչափությունը վիճարկելու անբեկանելի հիմք» նշեց Վահե Գրիգորյանը։
Հարցին արդյոք քաղաքացին կարող է չկատարել պարետի որոշումը,փակ տարածքում կարող է գտնվել առանց դիմակի և հետո վիճարկել և չվճարել տուգանքը իրավաբանը պատասխանեց․«Փաստացի մենք ունենք նման իրավիճակ,սակայն հետագայում շահարկումներից խուսափելու համար հարկավոր է նշել,որ վեջերս վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվեց փոփոխություն լրացում։Սահմանվեց պատասխանատվություն 10 հազար դրամի չափով ազատ տեղաշարժի պայմանների կարգն ու կանոնները խախտելու համար
Դիմակների պարտադիր լինելը սահմանված է ընդամենը պարետի որոշմամբ,չվիճարկելով դիմակ կրելու անհրաժեշտությունը,ես անդրադարձ եմ կատարում ուղիղ իրավական կողմին Օրենքով պետք է ամրագրված լիներ անձի դիմակ կրելու պարտականությունը հակառակ դեպքում քաղաքացին թե՛վերադասության կարգով թե վարչական դատարան դիմելու միջոցով,կարծում եմ կարող է բավական հեշտությամբ անվավեր դարձնել նշանակված տուգանքները»։Մանրամասները՝տեսանյութում