Անչափ համեղ և էժան և շատ Պատրաստում ենք ռաֆայելլո

Նախապես ասենք որ այս Ռաֆաելլոն պատրաստելու համար եփելու կարիք չկա 70 հատ Ռաֆաելլո ստանալու համար ձեզ պետք կգա

  • Խտացրած կաթ – 1 բանկա (200 գր.)
  • Սերուցքային կարագ – 1 տուփ (200 գր.)
  • Վանիլ (կարելի է կոնյակ) – ըստ ճաշակի
  • Կոկոսի քերուկ – 200 գր
  • Նուշ – 1 բաժակ

Պատրաստումը Սենյակային ջերմաստիճանում փափկած սերուցքային կարագը տրորել պատառաքաղով։ Կարագը խառնել խտացրած կաթի հետ,ավելացնել վանիլ կամ կոնյակ և կոկոսի քերուկի կեսը 100 գր. Զանգվածը լավ հարել որ ստանաք միաձույլ կրեմ։Ստացված կրեմը դնել սառնարան մեկ օր:Մեկ օր անց հանել թանձրացած կրեմը և ձև տալ:Դրա համար անհրաժեշտ է վերցնել1թ/գ կրեմ,մեջը նուշ դնել և ռաֆաելլոյի կոնֆետների ձև տալ:Պատրաստի կոնֆետները պատել մնացած կոկոսի քերուկով 100 գր. տեղավորել գեղեցիկ տուփի կամ հարմար ափսեի մեջ և դնել սառնարանում:Կոնֆետները մատուցել սառը վիճակում,քանի որ սենյակային ջերմաստիճանում դրանք կհալվեն (թեպետ չեն հասցնի,քանի որ ակնթարթորեն անհետանում են):

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика