Բաղադրիչներ․
- Ձկան փափկամիս – 500 գ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 1 ատամիկ
- Դարչին – 1 պտղունց
- Աղացած մեխակ – 1 պտղունց
- Սպիտակ հաց – 4 կտոր
- Աղացած քիմիոն – 1 պտղունց
- Կարմիր չիլի պղպեղ – 1 հատ
- Ձու – 1 հատ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
- Համեմ – 1 փունջ
Պատրաստման եղանակը Մանրացրած սխտորը և սոխը տապակել:Ավելացնել դարչին,մեխակ և քիմիոն,խառնել տեղափոխել թասի մեջ:Բլենդերի օգնությամբ մանրացնել հացը,1/3 մասն ավելացնել սոխային զանգվածին,իսկ մնացածը պահել թավալելու համար:Բլենդերի օգնությամբ ձուկը վերածել խյուսի:Մաքրել և մանր կտրատել պղպեղը և համեմել:Ձկնային խյուսն ավելացնել սոխային զանգվածին,ավելացնել պղպեղ,համեմի կեսը,ձու,կիտրոնի հյութ, աղ,լավ խառնել:Մնացած համեմն ավելացնել թավալելու համար պահած հացին:Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և թավալել:Կոտլետները տապակել բարձր կրակի վրա՝ամեն կողմից 4-ական րոպե:Հետո կրակն իջեցնել և տապակել մոտ 10-15 րոպե՝ժամանակ առ ժամանակ շրջելով: