Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 4 հատ
- Սմբուկ – 2-3 հատ
- Լոլիկ – 3-4 հատ
- Պանիր – 150 գ
- Սխտոր – 1 ատամիկ
- Սամիթ
- Բուսայուղ
- Աղ, սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը Սմբուկը լվանալ,կտրել պոչերը և չորացնել:Կտրել երկարությամբ,բարակ շերտերով,դնել թասի մեջ,աղ անել և թողնել 20-30 րոպե: Առաջացած հյութը թափել:Հավի կրծքամիսը լվանալ, չորացնել և յուրաքանչյուրը բաժանել 4 մասի: Մսի կտորները դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծեծել Աղ և պղպեղ ցանել:Լոլիկները լվանալ,չորացնել և օղակաձև կտրատել: Սխտորը մաքրել և մանր կտրատել:Կանաչին լվանալ, չորացնել և կտրատել:Պանիրը քերել:Տապակի մեջ մի փոքր բուսայուղ տարածել,դնել սմբուկի շերտերը,և յուրաքանչյուր կողմից տապակել 2-3 րոպե:Սմբուկները դնել թղթե անձեռոցիկի վրա:Թխման համար կաղապարը յուղապատել և շարել սմբուկները:Վերևից շարել ծեծած հավի մսերը: Հետո՝ նորից սմբուկ և նորից՝հավի միս:Հետո շարել լոլիկը:Դրանց վրա մի փոքր աղ և պղպեղ ցանել և վրան շաղ տալ սխտորը և կանաչին:Վերևից լցնել քերած պանիրը:Դնել կաղապարը 180 աստիճան տաքացրած ջեռոցում և եփել 20-25 րոպե:Հանել,թողնել մոտ 10 րոպե և մատուցել: