Ահա 5 պատճառ թե ինչու պապի և տատի հետ սերտ կապը ամենալավ նվերն է ցանկացած երեխայի համար

Պապերի,տատերի և թոռների միջև կապի մեջ մի անհավատալի բան կա, և դա շատ ավելի խորն է, քան պարզապես ազգականությունը: Եվ չնայած ժողովրդական իմաստությունը ասում է, որ երեխա մեծացնելու համար ձեզ հարկավոր է մի ամբողջ գյուղ, սա միակ պատճառը չէ, որ տատիկների և պապերի հետ շփվելը օգտակար է երեխաների համար:

1.Երեխաները միշտ կունենան լրացուցիչ աջակցություն Օքսֆորդ համալսարանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երեխաները, ովքեր մոտ են տատիկին ու պապիկին, ունեն ավելի քիչ հուզական և վարքային խնդիրներ և ավելի լավ են կարողանում վարվել այնպիսի տրավմատիկ կյանքի իրադարձությունների հետ, ինչպիսիք են ամուսնալուծությունը կամ բռնությունները դպրոցում:Տատն ու պապը կարող են ապահովել անվտանգության և աջակցության զգացողություն, որն օգնում է երեխաներին անբարենպաստ իրավիճակներում:

2.Սերնդային հիշողություն և ինքնորոշումը օգնում են երեխաներին ավելի լավ դիմակայել դժվարություններին Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սերունդների մեջ ինքնություն ունենալը կամ ընտանեկան պատմությունը հասկանալը և դրա մեջ տեղավորելը կարող են երեխաներին ավելի ճկուն դարձնել և օգնել նրանց ավելի լավ վերահսկել իրենց կյանքը նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ընտանիքի սահմաններից դուրս գտնվող աշխարհը անվերահսկելի է թվում:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո երեխաների սթրեսային դիմադրությունն ուսումնասիրող հոգեբանները պարզեցին,որ նրանք,ովքեր ավելի շատ գիտեին իրենց ընտանեկան պատմության մասին,ավելի լավ են հաղթահարել սթրեսը: Այս գիտելիքները կարող են օգնել երեխային հասկանալ, որ ինքն իրենից ավելի մեծ բանի մաս է կազմում: Տեղյակ լինելը այն փաստի մասին, որ նախորդ սերունդները վերապրել են իրենց դժվարին ժամանակները, օգնում են երեխաներին հաղթահարել դժվարությունները և վերադառնալ նորմալ վիճակի:

3.Պապիկի և տատիկի հետ սերտ կապը երեխաներին սովորեցնում է ավելի հանգիստ վերաբերվել տարիքին Մենք բոլորս ծերանալու ենք և, իհարկե, չենք ցանկանում, որ հաջորդ սերունդը խտրականություն դրսևորի մեր հանդեպ, երբ դա տեղի ունենա:Բարեբախտաբար, այդպիսի էյջիզմի լավագույն հակաթույնը երեխաների և նրանց տատիկների և պապերի միջև դրական հարաբերությունների զարգացումն է:Մի ուսումնասիրության համաձայն, որին մասնակցել են 7-ից 16 տարեկան բելգիացի երեխաներ երեխաները ովքեր մոտ են իրենց տատիկ-պապիկներին, ավելի քիչ են արհամարհում տարեց մարդկանց Երեխաները,որոնք վատ հարաբերություններ են ունեցել տարեց հարազատների հետ (պարտադիր չէ շփումների քանակի,այլ ավելի շուտ դրանց որակի առումով հաճախ տարեցների հանդեպ ավելի արհամարհական վերաբերմունք են դրսևորում:

4.Ավագ սերնդի հետ շփումը պաշտպանում է դեպրեսիաներից 2014 թվականին Բոստոնի քոլեջում անցկացված ուսումնասիրությունները կապ են գտել երեխաների և տարեց հարազատների շփման և ընտանիքի բոլոր անդամների մոտ ընկճվածության ցածր մակարդակի միջև: Թոռներն իրենց ավագ հարազատներին ծանոթացնում են հարմարանքների և ժամանակակից սարքերի հետ, մինչդեռ տատն ու պապը կիսում են կյանքի փորձը և խորհուրդները:

5.Երեխաները օգնում են տատիկ-պապիկներին ավելի երկար ապրել Գիտությունը վերջապես ապացուցել է,որ տատիկների և պապիկների կողքին լինելը օգտակար է ոչ միայն երեխայի, այլև իրենց համար: Երեխաները դառնում են ավելի ճկուն իսկ տատն ու պապը դառնում են ավելի առողջ:Հետազոտողները պարզել են,որ թոռնիկներին խնամելը երկարացնում է տարեցների կյանքը միջինը 5 տարի:Սերունդների հաղորդակցությունը իսկապես շահեկան է:Պահպանեք և հոգ տարեք ձեր տատիկների ու պապիկների մասին:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика