Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մի բավականին տարածված խնդրից՝լվացարանի խցանումից խորամանկ կերպով դուրս գալու հրաշալի տարբերակ։Եվ նորից ժողովրդական միջոցները ավելի արագ են և արդյունավետ քան մեր օրերում մեծ տարածում գտած քիմիական նյութերը։Սա փորձված մեթոդ է։Ժամանակի ընթացքում լվացարանում կամ վաննայում կուտակվում են բազմաթիվ կեղտեր և փոշիներ։Եվ մի գեղեցիկ օր հեղեղատարի խցանումն այնքան շատ է լինում,որ ջուրը չի կարողանում անցքերով հոսել։Մի շտապեք սանտեխնիկ կանչել,քանի որ այդ իրավիճակն ունի լավ լուծում Այս խորամանկ հնարքը ինձ պատմել է տատիկս։ Այն օգնում է բացել լվացարանի խցանումը։Մենք մեծ սիրով կկիսվենք ձեզ հետ այս միջոցով։
Բաղադրիչներ
- 200 գրամ խմորի փխրեցուցիչ
- 200 գրամ աղ
- 150 մլ․ քացախ
- ջուր
Պատրաստումը և օգտագործումը Խառնեք աղը և փխրեցուցիչը։Զգուշորեն լցրեք խառնուրդը լվացարանի անցքի մեջ (ինչպես ցույց է տրված լուսանկարում)։Մի փոքր տաքացրեք քացախը և այն նույնպես լցրեք հոսքի համար պատասխանատու անցքի մեջ։ Տեղի կունենա սովորական քիմիական ռեակցիա և միջոցը կսկսի փրփրել։Հետո լցրեք տաք ջուր,որպեսզի այդպիսով լվաք խողովակները։Այժմ ջուրն այլևս ոչ մի խոչնդոտի չի հանդիպի,քանի որ խցանված անցքն այլևս բացված է Միջոցն իսկապես շատ պարզ է։Այս բաղադրիչները շատ լավ անկացնում են ցանկացած կեղտի կուտակում՝ընդհանրապես չվնասելով խողովակները։