Գիտնակաները մարդկանց համար աղետալի տապ են կանխատեսել

Մինչև 2050 թվականը մոլորակի կլիման կարող է դառնալ կյանքին սպառնալիք աղքատ խավի համար որոնք իրենց չեն կարող թույլ տալ գնել օդորակիչ:Կլիմայի փոփոխության պատճառը գլոբալ տաքացումն է կարծում են օդերևութաբանները,գրում է Proceedings of the National Academy of Sciences-ը:Այսօր մարդկությունը հիմնականում ապրում է այն տարածքներում,որտեղ միջին տարեկան ջերմաստիճանը 11-15 աստիճան է:30 տարի անց այդ տարածքների միջին ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան:Ներկայումս նման պայմաններում ապրում են Հյուսիսային Աֆրիկայում Չինաստանի հարավում ինչպես նաև Միջերկրական ծովի շրջաններում:

Փորձագետները կարծում են,որ աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը կապրի տարեկան միջին 29 ջերմաստիճանից բարձր տաքության պայմաններում: Ներկայումս նման պայմանները բնորոշ են մոլորակի մակերեսի ընդամենը 0.8-ին:Այս տարածքի մեծ մասը գրավում է Սահարայի անապատը:«Համաշխարհային տաքացումը կազդի էկոհամակարգերի,ինչպես նաև մարդու առողջության,պարենային անվտանգության ջրամատակարարման և տնտեսական աճի վրա» ասում են փորձագետները:Նրանք նշում են որ իրավիճակը վտանգավոր կդառնա նաև այն պատճառով,որ աղքատ շրջաններում կստեղծվի աղետալի տապ և բնակչությունը կսկսի զանգվածաբար գաղթել եղանակային ավելի բարենպաստ պայմաններով գոտիներ որոնելու համար:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика