Ես առանց ափսոսանքի կհեռանամ այս աշխարհից

82-ամյա Ալեն Դելոնը ամփոփում է իր կյանքն ու կարիերան։Հունվարի 11-ին Փարիզի Match ֆրանսիական ամսագրում հայտնված հարցազրույցում 82-ամյա Ալեն Դելոնը ամփոփում է իր կյանքն ու կարիերան:Նախկին նախագահի նախկին ընկերուհի Վալերի Տրիերվեյլերը ով զրուցել է դերասանի հետ այդ հանդիպումը անվանել է «Ես Դելոն եմ.Իմ կյանքի հարցազրույցը»:Հարցազրույցը հայտնվել է մեծ արտիստի կարիերայի 60-ամյակին նվիրված հատուկ թողարկման մեջ:Հիշելով իր կյանքի,իր դերերի ընկերների և ընտանիքի մասին՝Դելոնը բացատրում է այսօրվա իրողության հանդեպ իր հակակրանքը:

«Ես արդեն ամեն ինչ տեսել եմ,ամեն ինչ վերապրել եմ։ Բայց որ ամենակարևորն է,ես ատում եմ այս դարաշրջանը, դրանից սիրտս խառնում է»:«Ես ատում եմ այդ մարդկանց. ամեն ինչ կեղծ է։Հարգանք այլևս գոյություն չունի ոչ ոք չի կատարում իր խոստումները։Միայն փողը նշանակություն ունի:Ամեն օր առավոտից երեկո,մենք միայն լսում ենք հանցագործությունների մասին։ Ես գիտեմ, որ առանց ափսոսանքի կհեռանամ այս աշխարհից», ասում է դերասանը։Դելոնը մի փոքր պատմում է իր անձնական կյանքում ունեցած անհաջողությունների, ընտանիքի հետ բարդ հարաբերությունների մասին։Կանանց մասին,որոնց սիրում էր և այն ընկերների մասին,որոնք այլևս կենդանի չեն։ Նրա խոստովանությամբ՝դերասանի կյանքում հատուկ նշանակություն ունեն շները։

Նրա չորսոտանի ընկերները (շուրջ 50) թաղված են իր այգում Փարիզի արվարձաններում,հենց նրանց հետ էլ նա ցանկանում է որ թաղվեն իրեն:Իր այսօրվա կյանքում կնոջ տեղի մասին հարցին Դելոնը պատասխանում է,որ «այդ ամնեային» դեռ չի գտել։»Չէի ասի որ թեկնածուները պակասում են։Ես ունեմ մոտ մեկ տասնյակ, բայց ոչ մեկը չի համապատասխանում նրան,որ նրա հետ ապրի իր մնացած կյանքը: ( … ) Ես կարող էի ամուսնանալ մի կնոջ հետ, միայն եթե նա պատրաստ լիներ ուղեկցել ինձ մինչև իմ օրերի վերջը», – բացատրում է Դելոնը:Դերասանի կարիերան դեռ չի ավարտվել: Հարցազրույցում նա պատմում է վերջին ֆիլմի մասին,որը նկարահանում է Պատրիս Լեկոնտը,և որտեղ գլխավոր դերերը կատարում են Ալեն Դելոնը և Ժյուլետ Բինոշը:Սակայն նկարահանումներն անընդհատ հետաձգվում են։ Դելոնը նաև ասում է, որ կցանկանար վերադառնալ թատերական բեմ:

Վերջին ֆիլմը,որում Ալեն Դելոնը խաղացել է Կեսարի դերը, «Աստերիքսն ու Օլիմպիական խաղերը» էկրան է բարձրացել 2008 թվականին: Թատրոնում նա վերջին անգամ խաղացել է 2013 թվականին իր դստեր՝ Անուշա Դելոնի հետ՝ բեմի վրա կատարելով նաև նրա հոր դերը։»Ես արտիստ եմ,բայց ոչ դերասան,ես չեմ ավարտել դերասանական ակադեմիան», հիշեցնում է Դելոնը՝ խոսելով իր մասնագիտության մասին:»Ես դրա համար ոչինչ չեմ արել։ 14 տարեկանում ես դպրոցը թողեցի,հետո գնացի բանակ։Ես այն դերասաններից եմ,ինչպիսին եղել են մեծանուն դերասան Ժան Գաբենը, Լինո Վենտուրան կամ Բերտ Լանկաստեր ուժեղ անձնավորություններ որոնց նկարահանվել են կինոյում։ Եվ ես կարող եմ հայտարարել, առանց ավելորդ համեստության, որ ինձ այդ մասնագիտությունը հաջողվել է»:»Ես երբեք չեմ երազել նման կարիերայի մասին, այն ինքնըստինքյան ստացվել է, – ասում է Ալեն Դելոնը, – ես չեմ ծնվել, որպեսզի դառնամ Ալեն Դելոն։ Ես պետք է մեռնեի վաղուց: Բայց սա կոչվում է ճակատագիր»:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика