Կարելի է շատ փոքր գումարով վերանորոգել բնակարանը եթե ունես մեծ ցանկություն և ժամանակ։Մի երիտասարդ աղջիկ իր օրինակով ցույց տվեց,որ սովետական հին ինտերիերը կարող է վերափոխվել ժամանակակիցի,ծախսելով չնչին գումար որը հիմնականում ծախսվում է նյութերի վրա:Գնահատեք հյուրասենյակում և խոհանոցում կատարված փոփոխությունները:Նա արագ և հեշտությամբ հեռացրեց հին պաստառը օգտագործելով տաք ջուր և աման լվացող հեղուկ։
Պատերը նկարեց պարզ սպիտակ գույնով ինչը տեսողականորեն ընդլայնում էր փոքր սենյակը և ավելացնում ազատ տարածություն:Աղջիկը որոշեց նկարել մեկ պատը մոխրագույն ներկով պարզապես սպիտակ ներկին ավելացնելով սև գույն:Նաև չանտեսեց հին պատուհանի շրջանակները թարմացնելով դրանց գույնը:Ինտերիերին հետաքրքիր լուծում տալու համար նա ռադիատորը սև նկարեց Պատերը զարդարելու համար աղջիկը պաստառներ պատրաստեց իր ձեռքերով Նա նկարեց A4 ի վրա նկարներ սոսնձեց այն ստվարաթղթի վրա և դրանք ներկեց սև ներկով:Պատրաստված պաստառները երկկողմանի ժապավենով ամրացրեց պատին։