Ընտրեք նրան ով Ձեզ համար անում է այս 5 բաները

Եղեք նրա հետ, ով ազնիվ և հավատարիմ է ձեզ:Թվում է,թե ազնվությունն ու նվիրվածությունը բնական որակներ են յուրաքանչյուր մարդու համար,ով գտնվում է հարաբերություններում: Բայց իրականում դա միշտ չէ,որ այդպես է:Պարզապես մի վստահեք այն մարդուն, ով արժանի չէ դրան:

Եղեք նրա հետ,ում հետ կարող եք ձեզ թույլ տալ լինել այնպիսին,ինչպիսին կաք: Եկեք նայենք ճշմարտության աչքերին,դուք մարդ եք,ով զուրկ չէ տարօրինակություններից,ինչպես մեզանից որևէ մեկը:Մենք բոլորս ունենք մեր տարօրինակություները և եզակի հատկություններ,որոնք մենք հաճախ փորձում ենք թաքցնել աշխարհից՝ վախենալով դատապարտվելուց

Ձեր զուգընկերը պետք է լինի այն մարդը,ում հետ,առանց ամաչելու,կարող եք խոսել ձեր գաղտնիքների և ցանկությունների մասին Նա պետք է հասկանա և ընդունի այն ինչը դուք չեք կարող որևէ մեկին ասել:Այն մարդը ով իսկապես ձեզ հարմար է,չի պահանջի իդեալականություն,հարթեցնելով ձեր բոլոր կնճիռներն ու պուդրայի տակ թաքցնելով ճաքերը:Նա կսիրի ձեզ այնպիսին,ինչպիսին կաք:Նա կհասկանա,որ այս թերությունների շնորհիվ դուք հենց նա եք, ում վրա ուշադրություն է դարձրել Հարաբերություններում ներդաշնակությունը բխում է այն փաստից,որ մենք կարող ենք լինել բաց և անկեղծ միմյանց հետ՝առանց դատաստված լինելու վախի

Եղեք նրա հետ, ով սիրում է, նույնիսկ եթե երբեմն նյարդայնացնում եք: Միշտ չէ,որ ամեն ինչում կարող եք համաձայնվել միմյանց հետ:Դուք կարող եք վիճել, կռվել, տարբեր տեսակետներ ունենալ այս կամ այլ բաների վերաբերյալ։Ահա թե ինչու է այդքան կարևոր,կարողանալ փոխզիջման գնալ: Կարևոր է ամեն օր սեր ընտրել ձեր զուգընկերոջ հանդեպ: Ահա թե ինչու իրական հարաբերությունները տարբերվում են հեքիաթներից և այդ պատճառով նրանց պետք է վերաբերվել որպես ջանք պահանջող գործ որը միշտ չէ, որ միայն հաճույք է պատճառում:

Բայց այն,որ դուք վիճել եք,չեք կարողանում որևէ հարցի շուրջ ընդհանուր համաձայնության գալ կամ հիասթափվել եք,չի նշանակում որ դուք այլևս չեք սիրում զուգընկերոջը:Ի վերջո,եթե ձեր տանը ինչ-որ բան է կոտրվել,անմիջապես չեք վաճառի այն:Դուք կփորձեք վերականգնել կոտրվածը և շարունակել ապրել դրանում Իհարկե,եթե ձեր տունը բացարձակ աղետի մեջ է,եթե միևնույն ժամանակ կա հրդեհ, ջրհեղեղ, ապա, իհարկե ավելի լավ է հեռանալ, որպեսզի չվտանգեք ինքներդ ձեզ: Այսինքն՝ պետք չէ ամեն օր դիմանալ բացասական կամ հիստերիկ վարքին, որը քայքայում է ոչ միայն հարաբերությունները, այլև ձեր հոգեկան առողջությունը: Փոխզիջումը պետք է լինի ողջամիտ:

Եղեք նրա հետ,ով ձեզ հատկացնում է իր թանկագին ուշադրությունը: Հարաբերությունների ստեղծումը չի նշանակում ընտրել այնպիսի մարդու,որի հետ դուք կանցկացնեք ձեր ամբողջ ազատ ժամանակը բազմոցի վրա՝հայացքը հառելով սմարթֆոններին:Իհարկե,երբեմն շատ հետաքրքիր է մտնել սոցիալական ցանցեր,բայց նման ժամանցը բոլորովին չի ուժեղացնում ձեր միջև սերտությունը:

Հետևաբար ընտրեք այն մարդուն, ով ձեր ընկերակցությամբ սովորաբար մոռանում է, թե ինչ է սմարթֆոնը Ինչոր մեկը,ով հետաքրքրված կլինի, թե ինչպես անցավ ձեր օրը:Նա,ով կկիսվի իր զգացմունքներով և հույզերով ձեզ հետ: Ինչ-որ մեկը, ում հետ հետաքրքիր է երբեմն պարզապես լռել:

Եղեք նրա հետ,ով ունակ է հասկանալ,որ իր կողքին գտնվող մեկ մարդն ավելի կարևոր է,քան հարյուր վիրտուալ ընկերները Եղեք նրա հետ,ով գիտի ինչպես գնահատել ձեր մարդկային էությունը:Փորձելով գտնել մեկին,ում հետ կարող եք կատարել համատեղ անկրկնելի սելֆիներ և ցուցադրել կյանքի կատարյալ պատկերը, գուցե չնկատենք մի մարդու, ով իրականում կարող է դառնալ ձեր դժվարին կյանքի ուղու հավատարիմ ուղեկից:

Հետևաբար, եղեք նրա հետ, ով վայելում է ձեր արտաքին գեղեցկությունը, բայց միևնույն ժամանակ գիտակցում է որ այն խամրում է ձեր սիրող և բաց սրտի ֆոնի վրա: Մեկի հետ, ով գիտակցում է, որ ձեր գեղեցիկ մաշկը մի օր ծածկված կլինի կնճիռներով, իսկ մետաքսե մազերը կդառնան սպիտակ և բարակ:Եղեք նրա հետ,ով իսկապես սիրում է և պատրաստ է ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին այսօր եք, և ով կդառնա հիմնասյուն այն մարդու համար, ով պետք է դառնաք:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика