Ըստ արտաքինի ինչպես որոշել մարդու բնավորության գծերը

Հայտնի է, որ մարդու մասին շատ բան կարող են պատմել նրա ժեստերը: Բայց և չիմանալով «ժեստերի լեզուն»՝ կարելի է բնութագրել տարբեր մարդկանց՝ ըստ իրենց արտաքին տեսքի:

Պարանոց Պարանոցի, ուսերի, կոնքերի, աչքերի կառուցվածքի առանձնահատկությունները կարող են պատմել մարդու բնավորության և հակումների մասին:Օրինակ, կարճ պարանոցը հանդիսանում է համառության և անհեռատեսության նշան, իսկ երկար պարանոց հիմնականում ունենում են մելանխոլիկները: «Ցլային» պարանոցը վկայում է մարդու անվախության մասին: Ա՛յ, իսկ բարակ պարանոց ունեցողին կարելի է համարել ռոմանտիկ և երկչոտ մարդ:

Ուսեր Շփվելիս անպայման ուշադրություն դարձրեք զրուցակցի ուսերի վրա: Եթե դրանք նեղ են, ուրեմն մարդը հաստատ ամաչկոտ է: Իսկ լայն ուսերը կվկայեն այն մասին, որ մարդը չափազանց խիզախ է: Լայն ուսեր ունեցող մարդիկ հաճախ վստահություն են ներշնչում:

Կոնքեր Զանգվածային և լայն կոնքերը սովորաբար ցուցադրում են չզիջող մարդու: Կլորավուն ձևի կոնքեր ունեն փափուկ և կամազուրկ մարդիկ: Ա՛յ, իսկ նեղ և ուժեղ կոնքերն ուժեղ բնավորության և դիմացկունության նշան են:

Ճակատ Իհարկե, մարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում մեկը մյուսի դեմքին: Դրա համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես որոշել մարդու բնավորությունը՝ ըստ նրա դիմագծերի: Եվ այսպես, խելացի մարդը տարբերվում է բարձր և մի փոքր ուռուցիկ ճակատով:

Իսկ ահա նեղ ճակատ ունեցողներն առանձնանում են չափազանց դյուրաբորբոքությամբ: Եթե զրուցակցի ճակատն ունի քառակուսի ձև, ապա Դուք գործ ունեք պաթոլոգիկ ազնիվ մարդու հետ:

Հոնքեր Մարդու բնավորության մասին կարող են պատմել նաև հոնքերը: Բարակ հոնքեր ունենում են ամբիցիոզ մարդիկ: Սերտաճած հոնքերը հաճախ հանդիսանում են դաժանության և կոպտության նշան, իսկ լայնն անկեղծության և պարզության նշան է:

Աչքեր Խորը տեղադրված աչքերը բնութագրում են մարդկանց՝ որպես ժլատ և նախանձ: Լայն բացված աչքեր ունենում են երազող մարդիկ: Իսկ ոչ մեծ աչքեր ունեցող մարդիկ առանձնանում են ճարտասանությամբ և հետաքրքրասիրությամբ:

Քիթ Բնավորության որոշ գծեր կարելի է բացահայտել նաև ուսումնասիրելով մարդու քթի ձևը: Այսպես, սուր և երկար քիթը խոսում է մարդու խստության և դյուրաբորբոքության մասին: Թեթևամիտ և քմահաճ մարդիկ հաճախ ունենում են մի փոքր ցցված քիթ: Ա՛յ, իսկ լայն քիթը վկայում է մարդու կոպտության մասին:

Բերան Փոքր բերան ունեն հիմնականում թույլ բնավորության տեր մարդիկ: Եթե մարդու վերին շուրթը մի փոքր ավելի մեծ է ներքևինից, ապա նա իսկական եսասեր է: Նեղ բերանը ծածկամտության նշան է: Իսկ մի փոքր ուռած շրթունքները խոսում են մարդու խիզախության մասին:

Կզակ Հաճախ ուժեղ մարդիկ, ովքեր ինքնուրույն հասնում են իրենց նպատակներին, ունենում են խոշոր և լավ ընդգծված կզակ: Իսկ համեստ և ոչ վստահ մարդիկ, հակառակը՝ ունենում են փոքր և ոչ արտահայտիչ կզակ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика