Իմացեք թե ինչու չի կարելի նստել ոտքերը խաչած դիրքով

Ոտքերը խաչած նստելը չափազանց տարածված դիրք է,որով նստում են գրեթե բոլոր մարդիկ։Այս դիրքը նաև չափազանց էլեգանտ է և շատ հաճախ ասոցիացվում է սեքսուալության և գեղեցկության հետ։Չնայած դրան այս դիրքը շատ վատ ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի և մարմնի վրա։Չնայած որ շատ կանայք ավելի գրավիչ են հենց այս դիրքում նստած ժամանակ,երկար ժամանակ նման կեցվածք պահպանելը կարող է շատ վատ անդրադառնալ նրանց առողջության վրա մասնավորապես

1․Այս դիրքում նստելը կարող է բերել որոշ նյարդային հյուսվածքների կաթվածի։Ճիշտ է նստած վիճակում երկար մնալը նույնպես կարող է նույն խնդրին հանգեցնել,սակայն ոտքերի խաչված դիրքը նյարդերի անշարժացման համար առավել նպաստավոր է

2․2010 թվականին կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է որ ոտքերը խաչված դիրքում նստելու արդյունքում բարձրանում է արյան ճնշումը։Եթե անգամ խնդիր չունեք ճնշման հետ,այս դիրքում նստելը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացմանը։Այս ամենի առաջին պատճառը մի ծունկը մյուսի վրա դնելն է,ինչի արդյունքում սիրտը ստիպված է լինում ավելի մեծ արագությամբ արյուն մղել օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը պահպանելու համար

3․Այս դիրքում երկար նստելը ազդում է նաև հոդերի վրա և առաջացնում է հոդերի տեղաշարժման մեծ վտանգ Բացի այդ՝ոտքերը խաչած նստելը կարող է հանգեցնել «սարդոստայն»-ի առաջացմանը Ձեր ոտքերի վրա քանի որ այս դիրքում ավելանում է ճնշումը մազանոթների և երակների մեջ

Եվ վերջում,ոտքերը խաչած դիրքում օրական 3 ժամից ավել նստելու հետևանքով Ձեզ մոտ կարող է խախտվել կեցվածքը,ինչպես նաև առաջանալ մեջքի ստորին հատվածի և պարանոցի ցավեր։Այս պատճառները ավելին քան բավական են ոտքերը խաչած դիրքում այլևս երբեք չնստելու համար։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика