Ինչպես են սոցիալական ցանցերն ազդում օգտատերերի պահվածքի վրա։Ներկայացնում են սոցիոլոգները և հոգեբանները

Ներկայացնում ենք սոցիոլոգների և հոգեբանների կողմից բերվող մի քանի փաստ, թե ինչպես են սոցիալական ցանցերն ազդում օգտատերերի պահվածքի վրա:

1.Դուք չեք կարող չստուգել ձեր էջը Իսկ եթե հաղորդագրություն է եկել:Հետաքրքիր գրառում կա պատին որին պետք է շտապ լա՞յք դնել: Ընկերը նոր լուսանկա՞ր է տեղադրել: Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, որովհետև չեք կարող չստուգել:Հետազոտողների կողմից հարցված սոցցանցերի օգտատերերի 80 տոկոսը խոստովանել է,որ չի կարող օրը գոնե մի անգամ չստուգել էջը:Իսկ հարցվածների մեկ երրորդը դրանով զբաղվում է ցավալի կանոնավորությամբ և սարսափում է այն մտքից,որ ինչ-որ բան կարող է պատահել իրենց հաշվին (մեզ թվում է,թե անհամեմատ ավելի մեծ բան) Հոգեբանական կախվածությունը ավելի փոքր չէ, քան ծխողինը` ծխախոտից: Այն նույնիսկ անվանում է ստացել ամերիկացի հոգեբանների մոտ «Facebook Addiction Disorder» (որը մոտավորապես նշանակում է «ֆեյսբուքից կախվածության խանգարում»):

2.Սոցցանցերը մեզ ստիպում են խանդել Նույնիսկ երբ պատճառ էլ չկա: Հարցումների արդյունքում, մարդկանց մեծամասնությունը չի զլանում սոցցանցերում հետևել իրենց զուգընկերներին:Մանավանդ որ դա անելն այնքան հեշտ ու հարմարավետ է:Մի քանի սեղմում,և սոցցանցն ինքը քեզ կներկայացնի պոտենցիալ բոլոր մրցակիցների/մրցակցուհիների ցուցակը բոլորին, ում լայքեր են դրվել,բոլոր ընկերներին և հնարավոր ընկերներին: Կարող եք շատ գրավիչ հետաքննություն անցկացնել:

Ստոպ.իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն, ինչ չկա:Հարցվածների 35 տոկոսը խոստովանել է,որ սոցցանցերի առաջացրած խանդն արդյունքում անհիմն է եղել:Եվս մի տխուր նորություն.ֆեյսբուքն է պատճառ դարձել ԱՄՆ-ում ամեն 5 ամուսնալուծությունից 1-ի համար, իսկ Մեծ Բրիտանիայում` 3-ից 1-ի այդ թվերը վախեցնող են:

3. Սոցցանցերը մեզ օգնում են աշխատել Մինչ գործատուների մեծամասնությունը արգելափակում է աշխատանքային համակարգիչներից մուտքը սոցցանցեր, որպեսզի աշխատակիցները չշեղվեն աշխատանքից հոգեբանները խորհուրդ են տալիս նման բան չանել: Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են օգտագործում, 9 տոկոսով ավելի արդյունավետ են աշխատում քան մնացածը: Սոցցանց մտնելու կարճ ընդմիջումները ուղեղին հնարավորություն են տալիս շեղվել և հանգստանալ: Բայց միայն` կարճերը:

4.Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել… Մարդկանց մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է իր կյանքի դրական կողմերի մասին պատմելու համար: Օրինակ` արձակուրդից լուսանկար տեղադրել,գլուխ գովել ինչ-որ իրի գնումով տեղադրել կատվի մասին ծիծաղաշարժ տեսանյութ: Բայց եթե ձեր գործերը վատ են, սոցցանցերը ընկերոջից վայրկենապես թշնամու են վերածվում:Նախանձ տխրություն խնդիրների բողոքելու անհնարինություն դատապարտվելու վախի պատճառով այդ բոլոր զգացմունքներն ընդամենը վատացնում են ճնշված տրամադրությունը և կարող են ձեզ դեպրեսիայի հանգեցնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ հեռանկարում սոցցանցերով չափից ավելի տարվելը ձեզ վերածում է նախանձի և նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեր էությանը:

5. բայց կարող են նաև` երջանիկ դարձնել: Կարող եք գլուխ գովել: Նոր սանրվածքով,նոր մեքենայով նոր ընկերուհով/ընկերոջով: Կարող եք պատմել ձեր անձնական հաղթանակների և ձեռքբերումների մասին և հավանության արժանանալ Վերջապես դուք կարող եք հռհռալ ծիծաղելի կոմիքսի վրա,որ ինչ-որ մեկը դրել է պատին եև բարձրացնել ձեր տրամդրությունը։Այդ ամենը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը և կյանքին դրական հույզեր կավելացնի: Միայն թե զգույշ եղեք:Սոցցանց մի մտեք երբ վշտացած եք և չարացած. այն խոշորացույցի նման է.լավն ավելի է լավացնում,իսկ վատն ավելի է վատացնում:

6. Դուք կորցնում եք ընկերներին Այս փաստը նախորդների ամբողջությունն է:Նախանձը,ջղայնությունը,մեծ ակնկալիքները, խանդը. սոցցանցերը ձեզ չափից շատ հնարավորություններ են տալիս դրսևորելու ձեր էության վատագույն կողմերը: Դուք լայքեր և գովաբանություններ եք սպասում,իսկ ձեզ անտեսել են:Դուք ընկերոջն ինչ-որ բան եք գրել որը կարևոր է անձամբ ձեզ համար, իսկ նա չի պատասխանել կամ, զբաղված լինելով, անուշադրության է մատնել: Վիրավորական է:

Չարժե սոցցանցից սպասել, որ այն կփոխարինի լիարժեք շփմանը: Ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է ձեզ: Հանդիպում նշանակեք սրճարանում և խոսեք այդ մասին: Ձեզ անպայման կլսեն և գուցե աջակցեն: Ամեն դեպքում ընկերոջից առավելագույն ուշադրություն ստանալու անհամեմատ ավելի շատ շանսեր կունենաք, քան եթե դուք, նրան շեղելով ուսումից կամ աշխատանքից, հանկարծ որոշեք ձեր սիրտը բացել:

7. Սոցցանցերը ձեզ ստիպում են ձեզ գեր կամ վատ վիճակում զգալ Ֆեյսբուքի օգտատերերի 75 տոկոսը դժգոհ է իր արտաքին տեսքից: Նրանց 51 տոկոսը դրա պատճառ է համարում իր լուսանկարներն այլ լուսանկարների հետ համեմատելը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика