Ինչպես ընտրել փողի թալիսման ըստ Կենդանակերպի նշանի

Կենդանակերպի նշանը էականորեն ազդում է մարդու հաջողության վրա կյանքի տարբեր բնագավառներում,այդ թվում նաև նյութական բարօրության վրա:Կենդանակերպի նշանի համապատասխան ընտրված փողի թալիսմանը դեպի իր տերը կգրավի ֆինանսական հաջողությունը կապահովի աճը կարիերայում և դրամապանակի ստաբիլ պարունակությունը:

Կրակի տարերքի ներկայացուցիչներին (Խոյ,Առյուծ,Աղեղնավոր) ֆինանսական բարօրություն կապահովի մետաղից պատրաստված թալիսմանը:Մետաղը կոփվում է կրակի մեջ,կատարելագործվում է բարձ ջերմաստիճանի ազդեցության տակ,դրա համար էլ Կենդանակերպի Հրե նշաններին նվիրում է պատասխան բաերերար ազդեցություն: Որպես թալիսման կարող է հանդես գալ հին մետաղադրամը,մատանին կուլոնը կամ մետաղական կոճակը: Էներգիայի առավելագույն հոսք կապահովեն թանկարժեք մետաղները`ոսկին պլատինը արածթը:Մեծ ֆինանսական հաջողություն կապահովի Կենդանակերպի Ձեր նշանի պատկերով թալիսմանը: Մետաղադրամն անհրաժեշտ է դնել դրամապանակի մեջ,բայց ոչ թե փողի հետ այլ դատարկ մասում: Ֆինանսական հաջողությունը գրավելու համար մատանին անհրաժեշտ է կրել ձախ ձեռքի միջնամատին:

Կենդանակերպի Հողի տարերքի նշաններին (Այծեղջյուր,Ցուլ,Կույս) դրամական հոսք կապահովեն կիսաթանկարժեք քարերը`սերդոլիկը և ռոդոնիտը:Դրանք կարելի է դրվագազարդել շրջանակի մեջ և կրել որպես զարդ,բայց անպայման պարանոցին: Կախված կարմիր թելով այդ թալիսմանը նույնպես շատ կօգնի դրամական հարցերում բայց թելն անպայման պետք է բրդյա լինի: Ամբողջական քարը,որը զարդի դետալ չի հանդիսանում, պետք չէ միշտ կրել:Եկամուտի ստաբիլ աճի համար անհրաժեշտ է քարը դնել այնտեղ, որտեղ հիմնականում պահվում են ընտանեկան խնայողությունները:Այ իսկ պատասխանատու պահերին,օրինակ գործարք կնքելիս կամ վարկ ստանալիս,անհրաժեշտ է,որպեսզի թալիսմանը լինի Ձեզ հետ: Դրեք քարը Ձեր գրպանում և դիպչեք նրան,երբ օգնություն է անհրաժեշտ և ֆինանսական հաջողությունը չի թողնի Ձեզ:

Կենդանակերպի Օդային նշաններին (Կշեռք, Ջրհոս, Երկվորյակներ) հարմար կլինի թալիսմանը պատրաստված բյուրեղապակուց և ապակուց:Թալիսմանի Ձևը,որը լավագույնս կաջակցի ֆինանսական հաջողության գրավմանը,դա բրգաձևն է կամ կոնաձևը:Փոքրիկ ապակե բուրգը`դրված սենյակի կենտրոնում,դեպի տուն կգրավի դրական էներգիան և Ձեր բյուջեն կաճի:Կանանց համար որպես թալիսման կարող են հանդես գալ բրգաձև կամ կոնաձև զարդերը,բայց դրանք անհրաժեշտ է կրել ինչքան հնարավոր է հողից բարձր,օրինակ պարանոցին կամ ականջներին:

Ջրի տարերքի ներկայացուցիչներին (Խեցգետին,Կարիճ,Ձուկ) դրամական հաջողության կբերեն արծաթից պատրաստավծ իրերը որոնք թեմատիկ կապ ունեն ջրի հետ: Կանանց եկամուտի հոսք կնվիրի շղթան կամ թևնոցը,որոնցից կախված կլինի ձկան կամ ջրահարսի տեսքով կուլոն:Տղամարդկանց`ծովային զարդերով արծաթապատ գլանատուփը կամ արծաթյա խարիսխով կախազարդը Այսպիսի թալիսմանները պարտադիր չէ միշտ Ձեզ մոտ պահելը դրանցից օգնություն խնդրեք անբարենպաստ օրերին կամ այն ժամանակ երբ կարևոր պայմանագիր եք կնքում:Դրամական թալիսմանը կօգնի Ձեզ հաղթահարել դժվարությունները և հանսել հաջողության:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика