Բացասական էներգիան տան մեջ առաջացնում է ոչ միայն հոգնածություն գրգռվածություն վեճեր և փողի արտահոսք,այլև հիվանդություններ և նույնիսկ ընտանիքի քայքայում:Ահա թե ինչու է կարևոր ժամանակ առ ժամանակ «մաքրել»տունը:Իսկ ինչպես հասկանալ որ ձեր տանը բացասական էներգիա է կուտակվել և այն «բուժելու»կարիք կա:Այդ մասին կհուշեն հետևյալ նշանները
- Տանը հայտնվում են մրջյուններ,խավարասերներ և այլ միջատներ
- Անհայտանում կամ կորում են իրեր
- Հիվանդանում են բնակիչները և ընտանի կենդանիները
- Վատ են աճում, թառամում կամ չորանում են սենյակային բույսերն ու ծաղիկները
- Չափազանց հաճախ են այրվում էլեկտրական լամպերը
- Հաճախ փչանում է կենցաղային տեխնիկան
- Տանը անհասկանալի աղմուկ և ձայներ են լսվում
- Ծորակներից և խողովակներից անընդհատ ջուր է կաթում միջանցիկ քամի է փչում
- Ընտանիքի անդամներն անընդհատ վիճում են
- Բնակիչների մոտ անհասկանալի քնկոտություն, թուլություն և հոգնածություն կա
- Քունը չի վերականգնում ուժերը,ծանր երազներ եք տեսնում
- Տանը ինչ-որ մեկը մահացել է
Եթե նշվածներից թեկուզև երեքը համընկնում են ապա տունը պետք է մաքրել:Դա անելն այնքան էլ դժվար չէ,բայց առաջին հերթին պետք է մաքրեք հենց ձեզ վրա եղած բացասական էներգիան Դրա համար ցնցուղ ընդունեք՝աղով:Բանն այն է որ աղը էներգիայի փոխանցիչ է:Ջրում լուծված աղն ընդունակ է մաքրել-տանել տարիներով կուտակված բացասական էներգիան։Կանգնեք ցնցուղի տակ թաց մաշկի վրա շրջանաձև շարժումներով սովորական աղ քսեք:Դրանից հետո ցնցուղի տակ լվացեք աղը և մտքում դիմեք ջրին,որպեսզի այն ձեր վրայից մաքրի-տանի ամեն վատ բան:Ջրի հետ խոսեք ինչպես կենդանի արարածի հետ՝ անկեղծ և հոգուց բխող խոսքերով
Դրանից հետո անցեք տունը մաքրելուն:Ցանկալի է որ մենակ լինեք
Բացեք տան բոլոր դռներն ու պատուհանները։Ազատվեք բոլոր հին ու անպետք իրերից:ՀԻՇԵՔ.Այն ինչ չի օգտագործվում մեկ տարուց ավել իր մեջ բացասական էներգիա է կուտակում:Նվիրեք կամ դեն նետեք այդպիսի իրերը,տեղ ազատեք նորի և անհրաժեշտի համար։Մաքրեք տանը եղած բոլոր հայելիները:Խոնավ լաթ վերցրեք և ժամացույցի սլաքի ուղղությամբ 13 շրջանաձև շարժում անելով մաքրեք դրանք։Բացասական էներգիան հեռացնում ենք մոմի բոցի օգնությամբ:Դրա համար լավ կլինի վերցնել մի քանի բարակ եկեղեցական մոմ բայց կարելի է օգտագործել նաև սովորական սպիտակ մոմ: