Կա մի շատ կարևոր պատճառ որի համար դուք երբեք չպետք է բղավեք երեխայի վրա

Խոստովանեք որ եղել է այնպիսի իրավիճակ երբ դուք օգտագործել եք ձեր բղավելու ունակությունները դաստիարակչական նպատակներով։Երբեմն իսկապես անհնար է խուսափել դրանից։Դա ամենաարագ և գործող միջոցն է որն օգնում է ազդել չարաճճի երեխայի վրա։Սակայն կա մի շատ կարևոր պատճառ որի համար դուք երբեք չպետք է անեք դա

Մի մտածեք որ բղավելը իրականում կարող է կարգապահ դարձնել երեխային փոխել նրա վարքագիծը։Այն ունի կարճաժամկետ արդյունք և հանգեցնում է ձեր միջև վստահության կորստի:Սակայն ահա թե ինչու իրականում պետք չէ բղավել երեխայի վրա։Ձեր բղավելու արդյունքում երեխան սկսկում է վախենալ ձեզանի Իհարկե նա անում է այն ինչ դուք պահանջում եք սակայն նրա մեջ սկսում է ձեր հանդեպ վախ առաջանալ

Երբ դուք բղավում եք ապա կորցնում եք իրավիճակի վերահսկողությունը։ Երեխան այլևս չի կարող ձեզ վստահել քանի որ դուք ցույց եք տվել ձեր թերություններից ամենամեծը՝չկարողանալ ձեզ զսպել։Ցույց տվեք ըմբռնում և կարեկցանք երեխայի հանդեպ և այդ ժամանակ հնարավոր է հասուն տարիքում նա կվերաբերվի ձեզ նույն կերպ հանդուժողական և սիրով լի։Մի օգտագործեք բղավոցը դաստիարակչական նպատակներով,այլապես վախը կլինի միակ զգացմունքը որը ձեր երեխան կզգա ձեր հանդեպ

Ձեր երեխաները նման են սպունգի նրանք հեշտությամբ կլանում են ցանկացած բացասական կամ դրական բան ձեզանից։Բոլոր ձեր սովորությունները և խոսքերը նրանք տեղում ֆիքսում են։Իսկ հետո տեղափոխում են դրանք նաև դեպի հասուն կյանք։Հիշեք այս ոսկե կանոնը «Մի դաստիարակեք ձեր երեխաներին միևնույն է նրանք նմանվելու են ձեզ։Դաստիարակեք ինքերդ ձեզ»։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика