Հենց աշխատանքի ընդունվելու առաջին օրը տնօրենը զայրացավ նրա վրա բայց չգիտեր որ րոպեներ անց նրան պետք է պարգևատրել

Մի երիտասարդ տղա Հյուսիսային Դակոտայից տեղափոխվեց Ֆլորիդա և գնաց մեծ առևտրի կենտրոն աշխատանք փնտրելու:Տնօրենը հարցնում է նրան.«Դուք աշխատանքային փորձ ունեք:Այո պատասխանում է տղան,ես Հյուսիսային Դակոտայում փոշեկուլ էի վաճառում
Տնօրենն այդքան էլ համոզված չէր,բայց նա հավանեց այդ տղային և որոշեց նրան հնարավորություն տալ․Լավ կարող եք սկսել վաղվանից Երեկոյան կգամ և կտեսնեմ թե ինչպիսի հաջողությունների եք հասել:Առաջին աշխատանքային օրը դժվար էր,բայց տղան պատվով հաղթահարեց այդ փորձությունը:Երեկոյան տնօրենը եկավ առևտրի բաժին:«Քանի գնորդ ես ունեցել այսօր հարցնում է տնօրենը:Տղան պատասխանեց.«Մեկ»:

Տնօրենի դեմքը փոխվեց.«Ինչ է նշանակում մեկ:Սովորաբար մեզ մոտ մեկ վաճառողն ունենում է 20-30 գնորդ:Այսպես չի լինի:Դու չես համապատասխանում մեր պահանջներին»:Տղան այնպիսի վախեցած տեսք ուներ,որ տնօրենը նույնիսկ սկսեց խղճալ նրան:Նա մի փոքր հանգիստ տոնով հարցրեց. «Եվ որքա՞ն գումար նա ծախսեց»:Տղան բարձրացրեց աչքերն ու ասաց.«101,237 դոլար 65 ցենտ»
Տնօրենի հոնքերը բարձրացան ճակատին. «Որքա՞ն: Այդ ի՞նչ ես վաճառել նրան»:Տղան պատասխանեց.«Սկզբում ես նրան վաճառեցի նոր ձկնորսական կարթեր:Հետո այդ կարթերին համապատասխան նորաձև կարթաձող ընտրեցինք:Հետո ես հարցրի նրան,թե որտեղ է գնալու ձկնորսության,տղամարդը պատասխանեց,որ գնալու է լճափ,և ես ասացի նրան որ իրեն պետք կգա լավ ռետինե մոտորանավակ:

Երբ նա մտահոգվեց,որ մոտորանավակը չի տեղավորվի իր Honda մակնիշի մեքենայի մեջ,մենք միասին գնացինք և նրա համար ընտրեցինք Pajero մակնիշի մեքենա կցասայլակով»:«Դու ուզում ես ասել որ այդ տղամարդը եկել էր ձկնորսական կարթ գնելու իսկ դու նրան վաճառել ես մոտորանավակ և մեքենա»-տնօրենի ծնոտը կախ էր ընկել:Ոչ,ոչ:Նա եկել էր կնոջ համար միջադիր գնելու Իսկ ես նրան ասացի քանի որ հանգստյան օրերն այսպես թե այնպես կորչելու են,ավելի լավ է գնալ ձկնորսության»:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика