Հղի կինը ով կեսարյան հատման համար պառկել էր վիրահատական սեղանին ցնցել է բժիշկներին

Հղի կինը,ով կեսարյան հատման համար պառկել էր վիրահատական սեղանին,ցնցել է բժիշկներին:Երբ բժիշկները կտրվածք են արել հայտնաբերել են որ նրա արգանդը դատարկ է:37-ամյա կնոջ հղիությանը հետևել էր Կաբո Ֆրիոյից մի մանկաբարձուհի,ով էլ նրան ուժեղ ցավերի ժամանակ հիվանդանոց էր հասցրել

Կնոջը հետազոտել էին և եկել այն եզրակացության որ նա հղիության 41-րդ շաբաթում է գտնվում:Երբ բժիշկները չէին կարողացել լսել երեխայի սրտի զարկերը կնոջը շտապ վիրահատարան էին տեղափոխել Ինչպես պատմել է կնոջ ամուսինը,դա նրա երկրորդ հղիությունն է:Անցած տարի նույնպես նա հղիացել էր սակայն կորցրել էր երեխային,իսկ դրա մասին վկայող բժշկական փաստաթղթեր ամուսնուն այդպես էլ ցույց չէին տվել

Այս դեպքը որպես կեղծ հղիություն է գրանցվել:Դա հազվադեպ հիվանդություն է,երբ կինը տրամադրում է ինքն իրեն որ հղի է և նրա մոտ հղիության դասական ախտանիշներ են ի հայտ գալիս:Անցած տարվա դեկտեմբերին բրազիլացի մեկ այլ կին էլ հիվանդանոցին մեղադրել էր իր երեխայի գողության մեջ երբ արթնանալով կեսարյան հատումից նրան ասել էին,որ հղիությունը կեղծ է եղել

19-ամյա Լաենան պնդել է որ հղիության 38րդ շաբաթում է գտնվել պարբերաբար բուժզննումներ է անցել,իսկ բուժքույրը նույնիսկ չափել է երեխայի սրտի զարկերը:Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները,հղիության վերջին շաբաթում կնոջը ՈւՁՀ-ի ժամանակ հայտնել են որ աղջիկ է ունենալու,որի քաշը 3 կիլոգրամ է:Նրանք ամուսնու հետ նույնիսկ որոշել են երեխայի անունը և նրա համար 3000 դոլար արժողությամբ հագուստ և կահույք են գնել

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика