Որդուս համադասարանցու հայրը ասաց․-Կարող եմ մի քանի օրով տղայիս թողնել Ձեզ մոտ․․․Նա արդեն 19 տարեկան է

Որդուս 9-երորդ տարեդարձին ես ու տղայիս դասընկերները գնացինք կինո,հետո պիցցա ուտելու։Խնջույքը շարունակեցինք մեր տանը և երեխաներից մեկը մնաց գիշերելու։Այնքան լավ օր էր,բոլորը գոհ և ուրախ հեռացան ինձ շնորհակալություն հայտնելով։Տղան ով մնացել էր մեր տանը,վերջերս էր առանց մոր մեծացել։ Ծնողները բաժանվել էին երբ ինքը 2 տարեկան էր,ապրել է մոր հետ սակայն մի քանի ամիս առաջ ծանր հիվանդությունը տարավ նրան։

Հայրն ամուսնացած է,նախկին կնոջ հետ պատահածից հետո որդուն տարել էր իր տուն,սակայն երեխան այնտեղ տեղ չուներ նրան չէին ընդունում ոչ հոր նոր կինը,ոչ էլ երեխաները․․․Երեկոյան տղան ինձ այնպիսի բաներ ասաց, որ քիչ էր մնում արտասվեի հենց նրա ներկայությամբ հայրն աշխատում է մինչև երեկո երեխան ստիպված է ամեն օր նստել դպրոցի դիմացի աստիճանններին և մինչև ժամը 7-ը սպասել նրան, հոր կինը հրաժարվում է գալ նրա հետևից։Քնում է հատակին,քանի որ մահճակալի տեղ իրեն չեն հատկացնում ոչ մեկ չի օգնում դասերն անել, մի խոսքով, տղան կարծես գոյություն չունի ընտանիքում։

Դրանից հետո սկսեցի որդուս հետ միասին նրան բերել մեր տուն,իհարկե նախապես զգուշացրեցի նրա հորը։Երեխաները միասին անում էին դասերը,ես կերակրում էի տղային բոլորս միասին խաղում էինք մինչև որ 7-ին գալիս էր հայրը ու տանում որդուն։Իսկ ամենալավն այն է,որ ես կարողացել եմ մեծացնել խելացի բարի ուրախ մարդու ում սրտում անգամ մի կաթիլ չարություն և խռով չկա։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика